English
BlackBerry Bold 9900

BlackBerry® սմարթֆոններ արդեն Հայաստանում

Ինչ է BlackBerry®-ն

BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետությունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել ու մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` անգամ լինելով շարժման մեջ: Orange-ի BlackBerry® ծառայության շնորհիվ Ձեր էլ. փոստին ուղարկված հաղորդագրությունները և կցված ֆայլերը ստանում եք իրական ժամանակում և կարող եք տեսնել հենց Ձեր հեռախոսի էկրանին:

BlackBerry®-ի առավելությունները.

  • շատ պարզ օգտագործում
  • ազատ տեղաշարժվելու հնարավորություն և մշտական շարժական մուտք էլ. փոստ
  • ուղևորությունների ժամանակ հաղորդակցման բոլոր անհրաժեշտ գործիքները բջջային հեռախոսի մեջ
  • ժամանակի առավել արդյունավետ օգտագործում շարժական օրգանայզերի շնորհիվ

new-occ.png

Այսուհետ Դուք կարող եք ձեռք բերել BlackBerry հառախոսն ինչպես BlackBerry Internet ծառայության հետ, այնպես էլ` առանց դրա: