English

BLACKBERRY INTERNET ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն Հատուկ Դրույթները և Պայմանները (Հատուկ Պայմաններ) սահմանում են «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (Օրանժ) կողմից բաժանորդին (Բաժանորդ կամ Դուք կամ Ձեր/Ձեզ) BlackBerry Internet Ծառայության մատուցման հատուկ դրույթներն ու պայմանները: BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումը, դրա Հավելվածները և սույն Հատուկ Պայմանները հանդիսանում են Ձեր և Օրանժի միջև կնքված համապատասխան Բաժանորդային Պայմանագրի և դրա մասը կազմող փաստաթղթերի, այդ թվում` ընդհանուր դրույթներ և պայմանների (Բաժանորդային Պայմանագիր) անբաժանելի մասը: Ստորագրելով BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումը և դրա Հավելվածները կամ օգտագործելով BlackBerry Internet Ծառայությունը, Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Հատուկ Պայմաններին, Բաժանորդային Պայմանագրին և դրա մասը կազմող փաստաթղթերին, այդ թվում` ընդհանուր դրույթներ և պայմաններին և համաձայնում եք դրանց հետ: Բաժանորդային Պայմանագրի գործողությունը տարածվում է BlackBerry Internet Ծառայության մատուցման վրա և սույն Հատուկ Պայմանների, BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումի և դրա Հավելվածների հետ կարգավորում է Օրանժի և Բաժանորդի հարաբերությունները BlackBerry Internet Ծառայությունից օգտվելու հետ կապված: Երկակի մեկնաբանությունից խուսափելու համար Դուք ընդունում եք, որ սույն Հատուկ Պայմանները լրացնում են բոլոր այն դրույթները և պայմանները, որոնք կարգավորում են Օրանժի կողմից մատուցվող այլ ծառայությունների օգտագործումը Ձեր կողմից: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ սույն Հատուկ Պայմաններին և որևէ պայմանի հետ համաձայն չլինելու դեպքում հրաժարվել BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելուց: Սույն Հատուկ Պայմանների շրջանակում ներքոհիշյալ բառերն ունեն հետևյալ իմաստը, եթե այլ բան չի բխում ենթատեքստից`

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժանորդ` Օրանժի կողմից մատուցվող շարժական հեռախոսակապի ծառայությունների բաժանորդ, որը ցանկություն է հայտնել բաժանորդագրվելու կամ բաժանորդագրվել է BlackBerry Internet Ծառայությանը: Շարժական հեռախոսակապի ծառայությունները, որոնց բաժանորդներին հասանելի է BlackBerry Internet Ծառայությունը, սահմանվում է Օրանժի կողմից. BlackBerry Internet Ծառայություն` BlackBerry սարքավորումների համար մշակված էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայություն, որը թույլ է տալիս բաժանորդներին ավտոմատ կերպով ստանալ իրենց էլեկտրոնային հաղորդագրությունները, ունենալ շարժական հասանելիություն էլեկտրոնային հաղորդագրություններին կցված ֆայլերին և հարմարավետ հասանելիություն Ինտերնետ կոնտենտին. BlackBerry Բջջային Հեռախոս` Բաժանորդի կողմից BlackBerry Internet Ծառայությունից օգտվելու համար օգտագործվող հատուկ BlackBerry սարքավորում. Լիցենզային Պայմանագիր` Ձեր և RIM-ի միջև կնքվող BlackBerry լուծման օգտագործումը ապահովող ծրագրային ապահովման Լիցենզային Պայմանագիր, որը հանդիսանում է սույն Հատուկ Պայմանների անբաժանելի մասը. RIM` Research in Motion Limited կամ նրա որևէ դուստր կամ կախյալ ընկերություն, որը հանդիսանում է BlackBerry բիզնես սմարթֆոնների արտադրող և BlackBerry լուծման մշակող:

2.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • BlackBerry Internet Ծառայությունը տրամադրում է հետևյալ հնարավորությունները`
    • BlackBerry Internet Ծառայության աքքաունթին Բաժանորդները կարող են ավելացնել մինչև 10 աջակցվող էլեկտրոնային հասցեներ: BlackBerry Internet Ծառայությունը մշակված է այս համակցված էլեկտրոնային փոստի հասցեներից էլեկտրոնային հաղորդագրություններ ստանալու, դրանք BlackBerry սարքավորումների բաժանորդներին ուղարկելու և աջակցվող էլեկտրոնային հասցեների համար էլեկտրոնային փոստերի անլար համադրում տրամադրելու համար:

3.BLACKBERRY INTERNET ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • BlackBerry Internet Ծառայությունից կարող են օգտվել միայն այն Բաժանորդները, ովքեր ձեռք են բերել BlackBerry Բջջային Հեռախոս Օրանժից կամ այլ վաճառողից, պայմանով, որ այն պատշաճ սերտիֆիկացված է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և SIM քարտի համար սահմանված սահմանափակումներ չունի: Սույն կետում սահմանված պայմանի խախտման դեպքում Օրանժն իրավասու է կասեցնել BlackBerry Internet Ծառայության մատուցումը` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով կամ մերժել Ձեզ բաժանորդագրվելու BlackBerry Internet Ծառայությանը:
  • Օրանժի կողմից վաճառվող BlackBerry Բջջային Հեռախոսը ունի SIM Քարտի սահմանափակում, համատեղելի է միայն Օրանժի կողմից մատուցվող BlackBerry Internet Ծառայության և SIM Քարտի հետ և կարող է օգտագործվել միայն Օրանժ SIM Քարտով, եթե այլ բան չի սահմանվում Օրանժի կողմից:
  • BlackBerry Internet Ծառայության սակագնային պլանը, ըստ Ձեր ընտրության, սահմանվում է BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելիս ներկայացվող համապատասխան Դիմումում` համաձայն Օրանժի կողմից առաջարկվող սակագնային պլանների:
  • Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրաժարվել BlackBerry Internet Ծառայությունից` լրացնելով համապատասխան դիմում Օրանժի ցանկացած սպասարկման կետում` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

4.ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  • BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել Օրանժի ցանկացած սպասարկման կետ և ներկայացնել պատշաճ ձևով ստորագրված BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմում, ինչպես նաև ծանոթանալ Լիցենզային Պայմանագրի և RIM-ի կողմից սահմանված BlackBerry Internet Ծառայության մատուցմանը վերաբերող այլ պայմաններին և ընդունել դրանք RIM-ի կողմից սահմանված կարգով:
  • Վերոնշյալ փաստաթղթերը ստորագրելուց կամ ընդունելուց հետո Ձեր բաժանորդագրումը ակտիվանում է և սկսվում է BlackBerry Internet Ծառայության մատուցումը Ձեզ` սույն Հատուկ Պայմաններով, Բաժանորդային Պայմանագրով և RIM-ի կողմից սահմանված կարգով, եթե Ձեր կողմից չի ընտրվել BlackBerry Internet Ծառայության ակտիվացումը այլ ժամկետում` Օրանժի կողմից սահմանված կարգով:

5.BLACKBERRY INTERNET ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ

  • BlackBerry Internet Ծառայության համար Ձեր կողմից յուրաքանչյուր ամիս վճարման ենթակա գումարների գանձումն իրականացվում է համաձայն Ձեր կողմից BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումը ներկայացնելու պահին ընտրված սակագնային պլանի: Սակագնային պլանը և BlackBerry Internet Ծառայության գները կարող են փոփոխվել` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:
  • Վճարումը BlackBerry Internet Ծառայության համար կատարվում է Բաժանորդի կողմից օգտագործվող շարժական հեռախոսակապի ծառայությունների և սակագնային պլանի համար վճարման կատարման հետ միասին և Բաժանորդային Պայմանագրով դրա համար սահմանված կարգով և պայմաններով: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ամիս Ձեզ ներկայացվող հաշվում սահմանվելու է BlackBerry Internet Ծառայության ամսավճարը` անկախ BlackBerry Internet Ծառայությունից փաստացի օգտվելու փաստից: Մինչև BlackBerry Internet Ծառայության ամբողջական կասեցումը BlackBerry Internet Ծառայության համար ամսավճարների գանձումները կատարվում են, անկախ տվյալ ամսվա ընթացքում մատուցվող BlackBerry Internet Ծառայության համար Ձեր կողմից վճարում կատարելու փաստից, սակայն Դուք կարող եք օգտվել BlackBerry Internet Ծառայությունից միայն պարտքի (BlackBerry Internet Ծառայության և Ձեր կողմից օգտագործված շարժական հեռախոսակապի այլ ծառայությունների) ամբողջական մարման դեպքում:
  • Այն դեպքում, երբ BlackBerry Internet Ծառայության մատուցման համար գանձումը կատարվում է կանխավճարային կարգով` համաձայն Ծառայության առաջարկի և սակագնայի պլանի, BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու ժամանակ, որպես կանխավճար, ենթակա է վճարման մեկ ամբողջ ամսվա ամսավճար, որը ենթակա չէ համամասնորեն նվազեցման հաջորդ ամսվա համար վճարման ենթակա գումարներից: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ BlackBerry Internet Ծառայությունը ակտիվանում և Ծառայության մատուցումը սկսվում է BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու ժամանակ կանխավճարը կատարելու պահից, եթե այլ ժամկետ սահմանված չէ BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումում: Հետագա ամիսների համար BlackBerry Internet Ծառայությունը մատուցվում է, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ BlackBerry Internet Ծառայությունը օգտագործողի հաշվին առկա է BlackBerry Internet Ծառայության համապատասխան ամսավճարի չափով գումար, հակառակ դեպքում BlackBerry Internet Ծառայության մատուցումը կասեցվում է` առանց լրացուցիչ ծանուցման, մինչև BlackBerry Internet Ծառայությունը օգտագործողի հաշվին համապատասխան չափով գումարի մուտքագրումը: Այս դեպքում BlackBerry Internet Ծառայությունը ակտիվանում է այն ամսվա համար, որի ընթացքում իրականացվել է համապատասխան գումարի մուտքագրումը և վճարված գումարը ենթակա չէ համամասնորեն նվազեցման հետագա ամիսների համար վճարման ենթակա գումարներից: Եթե BlackBerry Internet Ծառայության օգտագործողը չի ցանկանում օգտվել BlackBerry Internet Ծառայությունից, ապա անհրաժեշտ է բաժանորդագրումը չեղյալ հայտարարել, հակառակ դեպքում հաշվի վրա ցանկացած լիցքավորումից կարող է կատարվել BlackBerry Internet Ծառայության մատուցման համար կանխավճարի գանձում` անկախ BlackBerry Internet Ծառայությունից փաստացի օգտվելու հանգամանքից:

6.ՌՈՄԻՆԳ

  • BlackBerry Internet Ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ Օրանժն ունի ծածկույթ, ինչպես նաև GPRS ռոմինգի միջոցով բոլոր այն երկրներում, որտեղ Օրանժն ապահովում է GPRS ռոմինգ` Blackberry Internet Ծառայության համար` սույն Հատուկ Պայմաններով սահմանված կարգով և պայմաններով:
  • Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում նախքան այլ օպերատորի ցանցում BlackBerry Internet Ծառայությունից օգտվելը, տեղեկանալ տվյալ օպերատորի ցանցում և երկրի տարածքում Օրանժի կողմից Blackberry Internet Ծառայության համար GPRS ռոմինգի հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև գործող սակագների մասին` Օրանժի վեբկայքից (www.orangearmenia.am) և Հաճախորդների սպասարկման բաժնից` հետագայում որևէ տարընկալման բացառման նպատակով:
  • Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ օպերատորի ցանցում գտնվելիս (օրինակ` ռոմինգ) գանձումներն իրականացվում են տվյալ օպերատորի և երկրի համար Օրանժի կողմից սահմանված սակագներին համապատասխան` համաձայն Օրանժի Ծառայության առաջարկի և սակագնային պլանի, որից օգտվում է Բաժանորդը:

7.RIM-Ի ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • BlackBerry Internet Ծառայության օգտագործումը պայմանավորված է Ձեր կողմից BlackBerry Internet Ծառայության մատուցմանը վերաբերող RIM-ի կողմից սահմանված դրույթները և պայմանները ընդունելով, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել RIM-ի կողմից` RIM-ի կողմից սահմանված կարգով և պայմաններով: Ստորագրելով BlackBerry Internet Ծառայությանը բաժանորդագրվելու Դիմումը և դրա Հավելվածները Դուք անվերապահորեն ընդունում եք նաև RIM-ի կողմից սահմանված BlackBerry Internet Ծառայության մատուցմանը վերաբերող դրույթներն ու պայմանները, ներառյալ` Լիցենզային Պայմանագիրը:

8.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • Սույնով Դուք հաստատում եք, որ պատշաճ լիազորված եք և ունեք անհրաժեշտ իրավունքներն ու իրավասությունները բաժանորդագրվելու BlackBerry Internet Ծառայությանը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ երրորդ անձանց կողմից (ներառյալ անչափահասների կողմից) BlackBerry Internet Ծառայությունից օգտվելը համարվում է կատարված Ձեր կողմից: Բացառապես Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց (ներառյալ անչափասհասների) կողմից Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսի միջոցով կամ այլ կերպ BlackBerry Internet Ծառայությունից Ձեր անունից օգտվելու համար:
  • Դուք պարտավոր եք անմիջապես ծանուցել Օրանժին Ձեր BlackBerry Internet Ծառայության ոչ լիազորված օգտագործման վերաբերյալ: Դուք ընդունում եք, որ չեք խոչընդոտելու BlackBerry Internet Ծառայության գործառնությանը, չեք փորձելու օգտագործել այլ օգտագործող(ներ)ի գաղտնաբառ կամ չեք իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խանգարել BlackBerry Internet Ծառայությունից օգտվող այլ օգտագործողներին:
  • Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսի եզակի նույնականացման կոդն օգտագործվում է Ձեր էլեկտրոնային փոստի հասցե(ներ)ն Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսին կցելու/միացնելու նպատակով և ուղղելու էլեկտրոնային փոստը և այլ տվյալներ` Ձեր Blackberry Բջջային Հեռախոսին: Blackberry Բջջային Հեռախոսի կորստի կամ գողության դեպքում կամ Ձեր կողմից այն երրորդ անձանց փոխանցելու դեպքում (ինչպես թույլատրելի է Լիցենզային Պայմանագրով կամ Օրանժի կողմից) Դուք եք պատասխանատվություն կրում անձամբ այցելելու http://www.orangearmenia.blackberry.com/ վեբկայք, Ձեր էլեկտրոնային փոստ(եր)ը BlackBerry Բջջային Հեռախոսից անջատելու համար:
  • Օրանժը ոչ մի պատասխանատվություն չի կրում Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսին փոխանցված որևէ տեսակի տվյալի համար: Օրանժը խորհուրդ է տալիս պահեստավորել Ձեր բոլոր էլեկտրոնային նամակները, կոնտենտը և/կամ այլ տվյլաներ, որոնք գտնվում են Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսի վրա, քանի որ նման տվյալները չեն պահպանվում Օրանժի կողմից: Ձեր կողմից Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսը փոխանցելիս (ինչպես թույլատրելի է Լիցենզային Պայմանագրով կամ Օրանժի կողմից) Դուք եք պատասխանատվություն կրում անձամբ ջնջելու համար բոլոր տվյալները Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսից, հեռացնել ընդլայնվող հիշողության մեջ պահպանված տվյալները, հակառակ դեպքում, այս բոլոր տվյալները հասանելի կլինեն այն անձին, ում փոխանցվել է Ձեր BlackBerry Բջջային Հեռախոսը:
  • Դուք իրավասու չեք օգտագործել BlackBerry Internet Ծառայությունը անօրինական կամ ոչ պատշաճ նպատակով, ներառյալ, սակայն չսահմանափակվելով` սփուֆինգով (spoofing), ֆիշինգով (phishing), սպամի տարածմամբ, բռնության կամ երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման նպատակով: BlackBerry Internet Ծառայությունից օգտվելիս Դուք պարտավոր եք գործել բոլոր կիրառվող օրենքներին և կարգավորումներին համապատասխան:
  • Դուք սույնով ընդունում և համաձայնվում եք, որ BlackBerry Internet Ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ երրորդ անձանց կոնտենտին, կայքերին, ծրագրային ապահովմանը և ծառայություններին, ներառյալ, սակայն չսահմանափակվելով ցանկացած երրորդ անձի կողմից մատուցվող էլեկտրոնային փոստի ծառայություններով, որոնք հասանելի են Ձեզ BlackBerry Internet Ծառայության միջոցով: Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Օրանժը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կոնտենտի, վեբկայքերի, ծրագրային ապահովման կամ ծառայությունների համար, որոնք Դուք օգտագործում եք կամ որոնք Ձեզ հասանելի են դառնում BlackBerry Ինտերնետ Ծառայությունից օգտվելիս և Դուք եք պատասխանատվություն կրում Ինտերնետում Ձեր կողմից կնքված ցանկացած պայմանագրի կամ իրականացված ցանկացած գործողության և անգործության համար:
  • Դուք սույնով լիազորում եք Օրանժին հավաքագրել, օգտագործել և պահպանել Ձեր անձնական տեղեկությունները, ներառյալ տեղեկություններ, որոնք վերաբերվում են երրորդ անձանց էլեկտրոնային փոստի ծառայություններին, այնքան ժամանակ, որքան Օրանժը անհրաժեշտ է համարում (սակայն ոչ ավել, քան կիրառելի օրենքով թույլատրված է), ներառյալ, սակայն չսահմանափակվելով Ձեր կողմից երրորդ անձանց էլեկտրոնային փոստի յուրաքանչյուր ծառայության հաշվառումը/աքքաունթ(ներ)ը, օգտագործողի անունը/նշանաբառը և գաղտնաբառը և բացահայտել այդպիսի տեղեկությունները էլեկտրոնային փոստի ծառայություններ մատուցող համապատասխան այլ երրորդ անձանց` ակտիվացման, բիլինգի, ծառայության մատուցման, սպասարկման և ապաակտիվացման նպատակներով: