Orange Արմենիայի մասին

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում իր գործունեության սկզբից կատարել է 186 միլիոն եվրոյի ներդրումներ, ներառյալ 50 մլն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար, և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսը:

Orange-ը Հայաստանում մեծ ընտանիք է` մոտ 700 հոգի ներկայումս ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Orange-ի գործունեության տարբեր ոլորտներում: Orange-ի աշխատակիցների 48%-ը կանայք են, իսկ 52%-ը` տղամարդիկ:

Ընկերությունն իր գործունեության միայն առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100 000-րդ բաժանորդի մուտքը, իսկ 2011թ. վերջին Orange-ն արդեն ուներ 600 000 ակտիվ բաժանորդ:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար բրենդ` իր գործունեության կարճ ժամանակահատվածում երկրում առաջնորդելով մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում: Orange-ը նպատակ ունի համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone-ը, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան: Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:

Orange-ը դարձավ այնպիսի փոփոխությունների հեղինակ, որոնք վերաբերում են բաժանորդներին իրենց ամենօրյա գործունեության մեջ. անվճար WiFi ինտերնետ հանրային տրանսպորտում, կանգառներում և համալսարաններում, կինոյի երկու տոմս մեկի գնով, շարժական և անձնական WiFi ինտերնետ և այլն: Ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանեց ու խրախուսեց տաղանդվոր հայ երիտասարդներին ` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet համահայկական վեբ-մրցանակաբաշխություն, Orange Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն և այլն:

Հաստատելով իր ցանկությունը` իր տեխնոլոգիաներով ու գիտելիքներով օգտակար լինել հասարակության խոցելի խմբերին և հատկապես հաղորդակցման խնդիրներ ունեցողներին` ընկերությունը 2011թ. հիմնեց Orange Հիմնադրամը, որն իր գործունեությունն է իրականացնում առողջապահության (աուտիզմ, տեսողություն, լսողություն) և կրթության ոլորտներում: Orange-ի` «Լույս հայի աչքերին» մարզային ծրագրին աջակցության շնորհիվ այսօր հազարավոր մարդիկ անվճար ակնաբուժական օգնություն են ստանում:

Orange Արմենիան իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ իր բաժանորդների վստահելի ընկերը, կարևոր դերակատար երկրի տնտեսական և հասարակական կյանքում: Orange-ն ունի իր ձեռագիրն ու իր ավանդը երկրի կյանքում` մատուցվող ծառայությունների բարձր որակի, նորարար առաջարկների, ճկուն գնային քաղաքականության և վաճառքի ու սպասարկման լայն ցանցի շնորհիվ: Ընկերությունն իր բաժանորդներին է առաջարկում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված լավագույն ծառայություններ, ինչպես նաև աշխարհի հինգ մայրցամաքներում իր ծավալած գործունեության մասնագիտական փորձն ու գիտելիքները:

Orange-ի մասին

Ֆրանս Տելեկոմ-Orange-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկն է աշխարհում, որն ունի 170,000 աշխատակից, այդ թվում` 102,000 աշխատակից միայն Ֆրանսիայում, և որի վաճառքը 2011թ. առաջին կիսամյակում կազմել է 22.6 միլիարդ եվրո: Գործունեություն ծավալելով աշխարհի 35 երկրներում` 2011թ. հունիսի 30-ի դրությամբ Խումբը սպասարկել է 217.3 միլիոն բաժանորդի, այդ թվում` 143 միլիոն բաժանորդի միայն Orange ապրանքանիշի ներքո, որը Խմբի հիմնական ապրանքանիշն է ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայությունների համար իր գործունեության երկրների մեծ մասում: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ Խումբն ունեցել է 158.3 միլիոն շարժական հեռախոսակապի և 14 միլիոն գերարագ ինտերնետի (ADSL, մանրաթելային) բաժանորդ ողջ աշխարհում: Orange-ը շարժական հեռախոսակապի և գերարագ ինտերնետի հիմնական մատակարարներից մեկն է Եվրոպայում, իսկ Orange Business Services ապրանքանիշի ներքո` ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջատար օպերատորներից մեկը ողջ աշխարհում:

Orange-ի նոր` "conquests 2015" ծրագիրը միաժամանակ ուղղված է ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին, բաժնետերերին, ինչպես նաև հասարակությանը, որտեղ գործունեություն է ծավալում ընկերությունը և ներառում է գործողությունների կոնկրետ ծրագրեր: Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք իրենց արտահայտումն են գտել ընկերության կողմից որդեգրած նոր տեսլականում, այն է` մշակել մարդկային ռեսուրսներին ուղղված նոր մոտեցումներ, զարգացնել ցանցային ենթակառուցվածքները, որոնց վրա է հիմնվելու Խմբի հետագա աճն ու զարգացումը, հաճախորդներին առաջարկել բարձրակարգ սպասարկում, մասնավորապես` շնորհիվ իր ծառայությունների բարելավված որակի, ինչպես նաև խթանել միջազգային զարգացման տեմպերը:

Ֆրանս Տելեկոմը (NYSE:FTE) գրանցված է Փարիզի Եվրոնեքսթ /Ա բաժին/ և Նյու Յորքի արժեթղթերի շուկաներում:

Orange-ն ավելի լավ ճանաչելու համար այցելեք (ինտերնետի միջոցով և բջջային հեռախոսով) www.orange.com, www.orange-business.com, www.orange-innovation.tv:


2010թ-ի առաջին եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:


2011թ-ի առաջին եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:


2011թ-ի երկրորդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:


2011թ-ի երրորդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:

 

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք