Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեության երկրների մեծ մասում և սպասարկում է մոտ 131 միլիոն բաժանորդի: 2009թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 44,8 միլիարդ եվրո (22,1 միլիարդ եվրո` 2010թ. առաջին կիսամյակում): 2010թ. հունիսի 30-ին Խումբն ուներ 182 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 123.1 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,2 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը բջջային հեռախոսակապի երրորդ և գերարագ ինտերնետի երրորդ մատակարարն է Եվրոպայում, ինչպես նաև, Orange Բիզնես Ծառայությունների միջոցով, ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար օպերատորներից մեկը:
Orange-ի նոր` ""Conquests 2015"" ծրագիրն ուղղված է ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին, բաժնետերերին, ինչպես նաև հասարակությանը, որտեղ գործունեություն է ծավալում ընկերությունը և ներառում է գործողությունների կոնկրետ պլաններ: Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք իրենց արտահայտումն են գտել ընկերության կողմից որդեգրած նոր տեսլականում. մարդկային ռեսուրսների ոլորտում նոր մոտեցումներ, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, որի վրա է հիմնվելու Խմբի հետագա աճն ու զարգացումը, Խմբի հավակնությունը` առաջարկել հաճախորդներին բարձրակարգ սպասարկում, մասնավորապես շնորհիվ իր ծառայությունների բարելավված որակի, ւնչպես նաև արագ միջազգային զարգացում:
Ֆրանս Տելեկոմը (NYSE:FTE) գրանցված է Փարիզի Եվրոնեքսթ /Ա բաժին/ և Նյու Յորքի արժեթղթերի շուկաներում:
Orange-ն ավելի լավ ճանաչելու համար այցելեք www.orange.com, www.orange-business.com, www.orange-innovation.tv