նորություններ

RSS

Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները 19.06.2013 Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները

Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:  

Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար 17.06.2013 Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար

Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից: Այս երկրներում ռոմինգի մյուս ծառայությունների համար՝ ելքային զանգեր դեպի Հայաստան կամ այլ ուղղություններով, SMS և GPRS, գործում է Orange Գոտու հատուկ՝ 250 դրամ սակագինը: Այս սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է միանալ նշված երկրներում Orange-ի գործընկեր օպերատորների ցանցին. Վրաստանում՝ Geocell, Իտալիայում՝ Wind, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ Orange և Թուրքիայում` TurkCell: 

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Մասիսի բնակիչ Անուշ Հովհաննիսյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան 15.06.2013 Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Մասիսի բնակիչ Անուշ Հովհաննիսյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ Հովհաննիսյանն է, ում զանգահարել էր իր ընկերուհին՝ Լալա Բալաթյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Անուշը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:  

Orange-ը ներկայացրեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը Էջմիածնում 14.06.2013 Orange-ը ներկայացրեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը Էջմիածնում

Այսօր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, ով այցելել էր Էջմիածին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին ներկայացրեց Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ ցանցի բարձր արագության հնարավորությունները: Էջմիածինը չորրորդ քաղաքն է Երևանից, Գյումրիից և Վանաձորից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչև 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց:  

Orange-ի հետ բջջային կապն ու ինտերնետն առաջին անգամ հասանելի են դառնում Սյունիքի մարզում գտնվող երկու գյուղում 13.06.2013 Orange-ի հետ բջջային կապն ու ինտերնետն առաջին անգամ հասանելի են դառնում Սյունիքի մարզում գտնվող երկու գյուղում

Այսօր Orange-ը հայտարարեց Սյունիքի մարզի երկու գյուղում՝ Գեղանուշում և Գոմարանում իր ծառայությունների մեկնարկի մասին: Այս գյուղերի բնակիչների համար շարժական կապի տեխնոլոգիաներն առաջին անգամ են հասանելի դառնում: Թեև հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում զարգացած է, և ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են քաղաքների ու գյուղերի մեծ մասի բնակիչներին, այնուամենայնիվ Հայաստանում դեռ կան փոքրաթիվ գյուղեր, որոնց դեռևս հասանելի չեն ոչ մի օպերատորի ծառայությունները: Այսօրվանից սկսած՝ Orange-ի հետ Գեղանուշն ու Գոմարանը, որոնք ունեն համապատասխանաբար 280 և 76 բնակիչ, կունենան ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ: 

Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ 11.06.2013 Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ

Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացման և գյուղական բնակավայրերի տեխնոլոգիական հագեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում այսօր բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք ստեղծվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:  

Փոփոխություններ « Ընդհանուր դրույթներում ու պայմաններում » 10.06.2013 Փոփոխություններ « Ընդհանուր դրույթներում ու պայմաններում »

Orange-ը տեղեկացնում է, որ բաժանորդային պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` Orange-ի հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներում ու պայմաններում նախատեսվում է լրացում (13.1 կետ): Լրացման արդյունքում « Խոսենք « կանխավճարային բաժանորդների բաժանորդային պայմանագրի կնքման պահից 12 ամսվա ընթացքում SIM քարտը չակտիվացնելու դեպքում Orange-ն իրավունք կունենա միակողմանիորեն հրաժարվել բաժանորդային պայմանագրից` առանց բաժանորդին նախապես տեղեկացնելու:

Մեկնարկեց Orange-ի և Զիգզագի համագործակցությունը Դալմա Գարդեն Մոլում 10.06.2013 Մեկնարկեց Orange-ի և Զիգզագի համագործակցությունը Դալմա Գարդեն Մոլում

Orange-ը և Զիգզագ-ը հայտարարեցին երկու ընկերությունների միջև համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Դալմա Գարդեն Մոլում գտնվող Զիգզագ Մեգասթորում այսուհետ առաջարկվելու է նաև Orange-ի ծառայությունների հիմնական ցանկը. ձայնային կանխավճարային և հետվճարային ծառայությունների, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների վաճառք, վճարումների ընդունում և այլն: Այստեղ ներկայացված է լինելու նաև Orange-ի առաջարկած հեռախոսների ու սմարթֆոնների լայն տեսականին, որոնք, ինչպես Orange-ի խանութներում, բաժանորդներին կառաջարկվեն հատուկ գնով՝ մեկ կամ երկու տարի բաժանորդագրվելու դեպքում, երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ:  

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Սուրենավանի բնակիչ Արմենուհի Նազարյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան 07.06.2013 Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Սուրենավանի բնակիչ Արմենուհի Նազարյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:  

Orange-ն առաջարկում է ավելի գրավիչ պայմաններ ինտերնետի լրացուցիչ ծառայությունների համար 04.06.2013 Orange-ն առաջարկում է ավելի գրավիչ պայմաններ ինտերնետի լրացուցիչ ծառայությունների համար

Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ և ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:  

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Գորիսի բնակիչ Մուշեղ Բախշյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան 03.06.2013 Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Գորիսի բնակիչ Մուշեղ Բախշյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Գորիսի բնակիչ Մուշեղ Բախշյանն է, ում զանգահարել էր իր հայրը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Մուշեղը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի SMS բարեգործական նախագծի շնորհիվ 15 երեխա վերադարձել է ընտանիք 31.05.2013 Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի SMS բարեգործական նախագծի շնորհիվ 15 երեխա վերադարձել է ընտանիք

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեկ տարի առաջ այս օրը Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին մի նախագիծ, որը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի և աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Պետական հաստատությունների խնամքի ներքո գտնվող երեխաների 56%-ն այնտեղ է հայտնվում ծնողների սոցիալական ծանր պայմանների պատճառով: Այսօր երկու կազմակերպություններն ամփոփեցին նախագծի արդյունքները և հայտարարեցին այն ևս մեկ տարով շարունակելու մասին:

Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը`ռոմինգի Orange Գոտում. 250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար 24.05.2013 Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը`ռոմինգի Orange Գոտում. 250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար

Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար:  

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան 23.05.2013 Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Տաթևիկ Սողոմոնյանն է, ում զանգահարել էր իր ընկերը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Տաթևիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:  

Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ 22.05.2013 Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն  առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ 20.05.2013 «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ: Առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում. դրանք կարելի է ձեռք բերել 10,470-ից 16,400 դրամ ամսական վճարով, 24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով:

Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ 18.05.2013 Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ

Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4,800 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար:

Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 18 կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում 17.05.2013 Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 18 կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում

Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան 16.05.2013 Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Վահան Համբարձումյանն է, ում զանգահարել էր իր ազգականը Ռուսաստանից: Վահանն այսօր Orange-ի գրասենյակում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

Orange-ը մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը 13.05.2013 Orange-ը մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը

Մայիսի 10-ին Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում: Իսկ այսօր Orange-ը նվերներ հանձնեց իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը և ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես:


News 1 - 20 404
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք