04.04.2012
ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի պաշտոնական գործընկեր Orange-ը հայտարարում է Sony Mobile Communications ընկերության հետ բջջային հեռախոսների մատակարարման վերաբերյալ իր գլոբալ գործընկերության մասին
Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը մնացել է համարյա 60 օր:
02.04.2012
Աուտիզմի միջազգային օրվա կապակցությամբ Orange Հիմնադրամը հայտարարում է նոր նախագծի մեկնարկի մասին
Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ:
30.03.2012
Բրունո Դյութուա. « MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»
Այսօր Orange Արմենիան` Ֆրանս Տելեկոմի հայաստանյան մասնաճյուղը և MegaFon-ը` շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարեցին ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:
28.03.2012
Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում են անվճար ակնային զննումներ և բուժումներ Արարատի մարզում
Մարտի 19-ից Արարատի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել անվճար բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Մինչև մայիսի 31-ը բժշկական խմբերը Արարատի մարզում իրականացնելու են աչքի անվճար զննումներ:
21.03.2012
Orange Հիմնադրամի աջակցությամբ Թեղուտ գյուղի մանկապարտեզն ունի կահավորում ու ջեռուցում
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
19.03.2012
Առաջին “Հայակը” շնորհվեց լավագույններին
Մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները:
15.03.2012
Orange-ը Ֆուտբոլասերների Գավաթով մեկնարկում է ԵՎՐՈ 2012-ի միջոցառումները շարքը
11 երկրների ֆուտբոլասերներ հնարավորություն կունենան ստանալ առաջնությանը մասնակցելու տոմսեր և այլ մրցանակներ
14.03.2012
Orange-ը մեկնարկում է դասընթացների շարք Հայաստանի 11 համալսարաններում
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հեռահաղորդակցության ցանցին նվիրված մեկօրյա դասընթացով մեկնարկեց Orange-ի հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կանցկացնեն Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար:
12.03.2012
1000 անվճար րոպե 1-ին անգամ լիցքավորելիս
Բոլոր նրանք, ովքեր ակտիվացրել են իրենց համարը մինչև փետրվարի 1-ը և դեռ չեն հասցրել լիցքավորել այն, կստանան 1000 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange ցանցի ներսում խոսելու համար, երբ առաջին անգամ լիցքավորեն հաշիվը 500 և ավելի դրամով:
07.03.2012
Ինտերնետի առաջարկ Orange-ից կանանց տոնի առթիվ
Orange-ը երկարացնում է կրկնակի ինտերնետի առաջարկը:
05.03.2012
Orange Հիմնադրամի աջակցությամբ Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզն արդեն ջեռուցում ունի Orange-ի աշխատակիցները` բարեգործական նախագծերի համակարգողներ
Այսօրվանից Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզ-նախակրթարանը, որն ունի մոտ 200 սան, կօգտվի ջեռուցման նոր համակարգից:
29.02.2012
Վաղվանից Orange Կինոն ժամանակավորապես հասանելի չի լինի
Orange Կինո ծառայությունը տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործի մոտակա շաբաթների ընթացքում:
24.02.2012
Orange-ի վեբկայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով
Այսօրվանից Orange Արմենիայի բաժանորդները կարող են հարմարավետ կերպով ընկերության վեբ կայք այցելել նաև իրենց բջջային հեռախոսներով, քանի որ Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբ կայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am:
23.02.2012
«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում
Այս տարվա փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ Մեդիակրթության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկեց « Անվտանգ համացանց » լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին:
17.02.2012
Orange-ը Հայաստանում ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը` Samsung գալակտիկայի նորագույն սմարթֆոնը
Այսօր Orange-ը ներկայացրեց Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus-սմարթֆոնը ` առաջինը, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, և որը մշակվել է Samsung-ի և Google-ի համատեղ աշխատանքի արդյուքում:
16.02.2012
Orange-ը կիրառում է նորարար սարք խանութները անվասայլակներով տեղաշարժվողների համար մատչելի դարձնելու նպատակով
Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք:
15.02.2012
Orange Բլոգի լավագույն զույգը կստանա Samsung Galaxy Tab
Մինչև մարտի 8-ը Orange Բլոգի օգտագործողները կարող են մասնակցել «Լավագույն զույգ» յուրահատուկ մրցույթին և ստանալ հիանալի գարնանային մրցանակ` Samsung Galaxy պլանշետային համակարգիչ:
13.02.2012
Orange-ի բաժանորդները կարող են ուղարկել անսահմանափակ թվով անվճար MMS-ներ
Երիտասարդության, գեղեցկության և սիրո տոներին ընդառաջ Orange-ը ձայնային ծառայությունների իր բոլոր բաժանորդներին առաջարկում է մինչև մարտի 8-ն անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով:
09.02.2012
Կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար
Այսօրվանից մինչև մարտի 8-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ:
07.02.2012
Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը
Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: