22.03.2013
«Գեղեցիկ» հեռախոսահամարներն Orange-ում կլինեն անվճար մինչև ապրիլի 7-ը
Մինչև ապրիլի 7-ը Orange-ում հնարավոր կլինի ձեռք բերել ոսկե և պլատինե համարներ անվճար` պարզապես 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների 6000, 10,000 և 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններից մեկին: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:
20.03.2013
Օրանժ Արմենիան վերազինել է իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը Հայաստանում՝ բավարարելու շարժական լայնաշերտ ինտերնետի աճող պահանջարկը
Օրանժ Արմենիան ավարտին հասցրեց իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինման աշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին:
19.03.2013
Orange-ը ներկայացրեց Orange Blade III սմարթֆոնը
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Blade-ը III՝ ընկերության առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում: Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնն ունի 4ԳԲ հիշողություն, որը կարելի է ավելացնել մինչև 32 ԳԲ: 5 ՄՊ տեսախցիկով այս սմարթֆոնը, որը հագեցած է MP3/MP4 նվագարկչով ու GPS-ով, կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից մեկին բաժանորդագրվելու դեպքում:
15.03.2013
Մինչև ապրիլի 7-ը հատուկ 70 դր/ր սակագին Իրան զանգահարելու համար
Այսօրվանից մինչև ապրիլի 7-ը Orange-ն առաջարկում է իր բոլոր կանխավճարային բաժանորդներին զանգեր կատարել դեպի Իրան հատուկ 70 դրամ/րոպե սակագնով, սովորական 90 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Կարճ հաղորդագրության համար կշարունակի գործել 20 դրամ սակագինը: Հատուկ սակագինը չի գործի ռոմինգում գտվելու ժամանակ:
15.03.2013
Ինտերնետ Հիմա 4 գերարագ մոդեմն այժմ ավելի հասանելի է
Մարտի 15-ից Orange-ն իր` մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով: Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 9,000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20,000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրության դեպքում՝ ընդամենը 1 դրամով:
14.03.2013
Շարունակվում են ապահով ինտերնետին նվիրված միջոցառումները. ուշադրության կենտրոնում ծնողներն են
Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր մեկնարկում է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից:
12.03.2013
Մեկնարկում է անվճար ակնաբուժական ծառայությունների 2013թ. ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի կողմից
Կոտայքի մարզով մեկնարկում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
07.03.2013
Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 25 կրթաթոշակներ երկու համալսարաններում
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 25 ուսանողների:
06.03.2013
Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել
Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով:
05.03.2013
Orange Merci. Orange-ը «շնորհակալություն» է հայտնում իր բաժանորդներին
Այսօր Orange-ը հայտարարեց նոր Orange Merci ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է ընկերության հավատարիմ բաժանորդներին: Այսուհետ բաժանորդները կպարգևատրվեն ընկերության մատուցած ծառայություններից մշտապես ակտիվ կերպով օգտվելու և հավատարիմ բաժանորդ լինելու համար: Այսօր մեկնարկած լայնածավալ Orange Merci ծրագիրը հատուկ ուշադրության և հոգատարության արտահայտություն է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների նկատմամբ:
27.02.2013
Orange-ը մեկնարկեց նոր` ամենաարագ MyFi-ի վաճառքը
Այսօր Orange-ը ներկայացրեց նոր՝ մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքը, որը հնարավորություն է տալիս օգտվել գերարագ ինտերնետից Orange-ի ողջ ծածկույթում, ինչպես նաև ստեղծել անձնական Wi-Fi տարածք ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ: MyFi-ի միջոցով միաժամանակ ինտերնետին կարող են միացվել մինչև 10 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, պլանշետ և այն:
25.02.2013
Orange-ի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում գործում են համակարգչային կենտրոններ
Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում Orange-ի աջակցությամբ վերջին շաբաթներում բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք թույլ են տալիս այս բնակավայրերի բնակիչներին, առանց տանը համակարգիչ ու ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաև՝ կրթական ծրագրերի:
21.02.2013
Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները
Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները:
15.02.2013
Նոր առաջարկ Orange-ում` ինտերնետից անհոգ օգտվելու համար
Գարնանային տոներին ընդառաջ` Orange-ն այսօր հայտարարեց ինտերնետի ոլորտում իր նոր առաջարկի մասին, որը հնարավորություն կընձեռի ինտերնետի` էլ ավելի մեծ թվով օգտագործողների բացահայտել շարժական ինտերնետի առավելությունները:
14.02.2013
Անակնկալ՝ ընկերոջը Orange հրավիրելու համար
Այսօրվանից Դելֆին, Թիթեռ, Պանտերա ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կարող են ստանալ հաճելի անակնկալ Orange-ից` պարզապես հրավիրելով իրենց մտերիմներին նույնպես միանալու Orange-ի ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով: Դրա համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ընկերոջ հետ միասին ներկայանալ Orange-ի զանկացած խանութ և ընտրել ամսական բաժանորդագրություններից որևէ մեկը:
14.02.2013
Նոր սակագներ Orange-ում՝ անհոգ շփվելու համար. 1 դրամ զանգերի, SMS-ների ու GPRS-ի համար, նոր անսահմանափակ ինտերնետի փաթեթներ
Այսօր Orange-ը հանդես եկավ մի շարք նորարարական ու գրավիչ առաջարկներով` բաժանորդներին առաջարկելով գարունը դիմավորել նոր ծառայություններով:
07.02.2013
Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանց Էջմիածնում
Այսօր Orange-ը հայտարարեց մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ 3G+ տեխնոլոգիայով հագեցած ցանցի մեկնարկը Էջմիածնում՝ Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքում: Այսպիսով Էջմիածինը միանում է Երևանին, Գյումրիին և Վանաձորին, որտեղ արդեն մեկ տարուց ի վեր Orange-ի ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 42Մբ/վ արագություն:
05.02.2013
Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը
Այսօր ավելի քան 90 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին:
04.02.2013
Միջազգային ուսումնասիրության արդյունքներով Orange-ի ցանցը Հայաստանում ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը
Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում և ստացում, ֆայլերի վերբեռնում և նեռբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով և հատուկ ծրագրերով:
01.02.2013
Orange-ի բաժանորդները ստանում են 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց
Orange-ն այսօր հայտարարեց, որ երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչեւ մարտի 31-ը: Ըստ այդմ, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: