նորություններ

RSS

Orange-ի բաժանորդները կարող են թարմացնել այլ սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները Orange Բլոգի միջոցով 01.11.2012 Orange-ի բաժանորդները կարող են թարմացնել այլ սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները Orange Բլոգի միջոցով
Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr: Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում: 

Մեկնարկեց “ArmNet 2012” նախագիծը 30.10.2012 Մեկնարկեց “ArmNet 2012” նախագիծը

Այսօր մեկնարկեց “ArmNet Awards 2012” համահայկական ինտերնետային մրցույթը և “ArmNet 2012” միջոցառումների շարքը:

ArmNet 2012-ը կազմակերպում և իրականացնում են Maeutica բրենդինգային գործակալությունը (նախկին SPMS), Orange Արմենիա և ISOC AM (“Ինտերնետ Հանրություն“ ՀԿ) կազմակերպությունները:

Orange-ն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմն ընդամենը մեկ դրամով 25.10.2012 Orange-ն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմն ընդամենը մեկ դրամով
Այսօրվանից Orange-ն առաջարկում է ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ինտերնետ մոդեմն ընդամենը մեկ դրամով` մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին: Մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 22 000 դրամով:

Նոր սակագին միջազգային կարճ հաղորդագրությունների համար 22.10.2012 Նոր սակագին միջազգային կարճ հաղորդագրությունների համար
Orange-ը տեղեկացնում է, որ 2012թ. նոյեմբերի 1-ից միջազգային բոլոր ուղղություններով SMS-ների համար կգործի 20 միակ դրամ սակագին ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար:

Արդեն հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները 22.10.2012 Արդեն հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 20-ին ավարտվեց համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը: «Լավագույնխաղ» այս տարի դարձավ Anuloid թիմը «Gravi Tire 3D»` եռաչափ արկածներով լի խաղով, որտեղ խաղացողը պետք է ընտրի մրցավազքի ճանապարհը և վարի անիվը` յուրաքանչյուր անգամ ցած գլորվելիս ձգողականության ուժի շնորհիվ արագություն հավաքելով: Մրցանակը կազմում է 500.000 դրամ:

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք 19.10.2012 Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք
Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության սեպտեմբեր ամսվա արդյունքները

Չեխիան, Լատվիան և Իսրայելն այսուհետ ռոմինգի Orange Գոտում 11.10.2012 Չեխիան, Լատվիան և Իսրայելն այսուհետ ռոմինգի Orange Գոտում
Այսօրվանից Չեխիայում, Լատվիայում և Իսրայելում կգործեն Orange Գոտու բացառիկ սակագները ռոմինգի համար` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի և SMS-ի համար: Չեխիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ O2 օպերատորի ցանցին, Լատվիայում` Tele2-ին, իսկ Իսրայելում` տեղական Orange ցանցին:

Մի քանի Orange ընտանիքներ առաջիկա ամանորյա տոները կանցկացնեն Փարիզում 11.10.2012 Մի քանի Orange ընտանիքներ առաջիկա ամանորյա տոները կանցկացնեն Փարիզում
Orange-ն իր բաժանորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում առաջիկա ամանորյա տոներն ընտանիքով անցկացնել  երազանքների քաղաք Փարիզում: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ձեռք բերել 3 SIM քարտով Orange Ընտանիք փաթեթը, մինչև նոյեմբերի 15-ն ակտիվացնել նրանում ներառված բոլոր համարները և ըստ ցանկության` դրան կցել արդեն գոյություն ունեցող մեկ Orange կանխավճարային համար: Բոլոր այն ընտանիքները, ում ակտիվացրած փաթեթը կլինի յուրաքանչյուր 1000-րդը, կստանան բաղձալի նվերը` եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի 3 կամ 4 տոմս (կախված Orange Ընտանիք փաթեթում առկա անդամների թվից), ինչպես նաև` հյուրանոց Փարիզում:

Անվճար ակնային զննումներ և բուժումներ Արմավիրի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից 03.10.2012 Անվճար ակնային զննումներ և բուժումներ Արմավիրի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից
Արմավիրի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Orange-ն աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ձևավորմանը 28.09.2012 Orange-ն աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ձևավորմանը
Այսօր մեկնարկեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխավոր աջակիցն է Orange Արմենիա ընկերությունը:

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ 8-ամյա աղջիկը կմնա և կապրի իր ընտանիքում 28.09.2012 Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ 8-ամյա աղջիկը կմնա և կապրի իր ընտանիքում
Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության օգոստոս ամսվա արդյունքները

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ 26.09.2012 Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ
Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ:

Orange-ում սեպտեմբերի 21-ի բոլոր ներցանցային SMS-ները` 1 դրամով 20.09.2012 Orange-ում սեպտեմբերի 21-ի բոլոր ներցանցային SMS-ները` 1 դրամով

Վաղը` սեպտեմբերի 21-ին, անկախ Հայաստանը կդառնա 21 տարեկան:

Միայն այդ օրը Orange-ի բոլոր բաժանորդները կարող են շնորհավորական SMS-ներ Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1 դրամով:

Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը 20.09.2012 Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը
Այս շաբաթ Orange-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու և այլ աշխատանքներով:

Նոր սակագին Վրաստան զանգահարելու համար 18.09.2012 Նոր սակագին Վրաստան զանգահարելու համար
Orange-ը տեղեկացնում է, որ դեպի Վրաստան միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման պատճառով 2012թ. սեպտեմբերի 25-ից կգործի նոր սակագին դեպի Վրաստան միջազգային զանգերի համար: Վրաստանի ֆիքսված և շարժական կապի հեռախոսահամարներին Orange-ի բաժանորդները կզանգահարեն 60 դրամ/րոպե սակագնով նախկին 50 դրամ/րոպեի փոխարեն:

Նոր սակագին Ռուսաստան զանգահարելու համար 03.09.2012 Նոր սակագին Ռուսաստան զանգահարելու համար
Orange-ը տեղեկացնում է, որ դեպի Ռուսաստան միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման պատճառով 2012թ. սեպտեմբերի 10-ից կգործի նոր սակագին դեպի Ռուսաստան միջազգային զանգերի համար: Ռուսաստանի ֆիքսված և շարժական կապի հեռախոսահամարներին Orange-ի բաժանորդները կզանգահարեն 50 դրամ/րոպե սակագնով նախկին 40 դրամ/րոպեի փոխարեն:

Եռակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար 01.09.2012 Եռակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար
Ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ Orange-ն այսօր հանդես եկավ ինտերնետ երկու նոր առաջարկներով: Այսօրվանից մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ:

Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը 31.08.2012 Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը
Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը, որի շրջանակներում արդեն մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր բաժանորդները կարող են Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով: Միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա:

Բացասական հաշվեկշռի հնարավորություն Orange Ինտերնետի բաժանորդների համար 31.08.2012 Բացասական հաշվեկշռի հնարավորություն Orange Ինտերնետի բաժանորդների համար
Սեպտեմբերի 7-ից սկսած Orange Ինտերնետի բաժանորդները կունենան բացասական հաշվեկշռի հնարավորություն: Սա նշանակում է, որ հնարավոր կլինի առանց կանխավճար կատարելու կամ հավելյալ լիցքավորման ակտիվացնել տարբեր վճարովի ծառայություններ, ինչպիսիք են` Եվս մեկ անգամ, Արագ բեռնում ծառայությունները, հավելյալ գերարագ ինտերնետի կամ SMS-ների փաթեթներ, որի համար կկարողանան վճարել ամսական վճարումների հետ միասին:

«Եվս մեկ անգամ» ծառայությունն` ավելի մատչելի 31.08.2012 «Եվս մեկ անգամ» ծառայությունն` ավելի մատչելի
Սեպտեմբերի 7-ից «Եվս մեկ անգամ» ծառայության արժեքը Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բաժանորդների համար կդառնա 4000 դրամ նախկին 6000 դրամի փոխարեն, իսկ Ֆլայբոքսի բաժանորդների համար` ամսական 7000 դրամ նախկին 8000-ի փոխարեն:


News 81 - 100 392
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք