08.05.2012
Orange-ում մայիսի 9-ին բոլոր ներցանցային և միջազգային SMS-ները` 1 դրամով
Այս տարի մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով:
08.05.2012
Orange Ընտանիք փաթեթ` 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ընտանք փաթեթը, որը ներառում է միանգամից երեք SIM քարտ ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը կվճարի 20 դրամ օրավարձ:
08.05.2012
Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ
Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ:
07.05.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
04.05.2012
Orange-ի բաժանորդը կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին
Այսօր Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացան իրենց մրցանակները: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12 գնդակը և բրենդավորված պարագաներ:
03.05.2012
Orange Հիմնադրամն աջակցում է երիտասարդական «Բարև աշխարհ» նախագծին
Այսօր մեկնարկեց AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում: Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ:
03.05.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Լիանա Մանուկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը: Լիանա Մանուկյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
02.05.2012
Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ Orange Գոտու երկրների ցանկում է
250 դրամ միակ սակագին ռոմինգի բոլոր ծառայությունների համար
Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այժմ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-ի բաժանորդները կարող են վայելել 250 դրամ միակ սակագինը բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար. Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր պատրաստվում են այցելել ԱՄՆ:
28.04.2012
Orange-ի աջակցությամբ համակարգչային սրահներ բացվեցին երկու հատուկ դպրոցներում
Այսօր Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ բացվեցին Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:
27.04.2012
Orange-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Այսօրվանից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ է մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված « ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը:
26.04.2012
Orange-ը և ՈՒԵՖԱ-ը մեկնարկում են սմարթֆոնների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի միակ պաշտոնական ծրագրային հավելվածը
Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը ընդամենը մնացել է մեկ ամսից մի փոքր ավել ժամանակ: EURO 2012tm-ի մեկնարկի նախապատրաստական փուլում Orange-ը և ՈՒԵՖԱ-ն համատեղ ջանքերով հանրությանն են ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը, որն այս համաեվրոպական լավագույն ֆուտբոլային մրցաշարի վերաբերյալ տեղեկություններ ստանալու անփոխարինելի հնարավորություն է:
25.04.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի ԱՄՆ
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արտաշատում բնակվող Արմեն Ստեփանյանն է, ում զանգահարել էր ԱՄՆ-ում բնակվող իր քույրը: Արմեն Ստեփանյանը կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու օդանավի երկու տոմս:
23.04.2012
Լրացավ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության մեկ տարին
Մեկ տարի առաջ Orange-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Orange Հիմնադրամի ստեղծման մասին: 1987 թվականին Ֆրանսիայում իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերը համակարգող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
20.04.2012
Orange Կինոն կրկին հասանելի է այսուհետ բոլոր ուրբաթ օրերը կինոշաբթիներ են
Այսօրվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան ցանկացած ուրբաթ օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:
19.04.2012
Քրիստին Ալբանել. «Մենք ցանկանում ենք դառնալ մեր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր փոխտնօրեն Քրիստին Ալբանելը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է Orange Հիմնարամի ստեղծման առաջին տարեդարձի առթիվ, այսօր հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:
18.04.2012
Հայտնի դարձավ Orange-ի առաջին բաժանորդը, ով կմեկնի դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Ժաննա Բայանդուրյանն է, ում զանգահարել էր իր ամուսինը Ռուսաստանից: Ժաննա Բայանդուրյանն այսօր Orange-ի գլխավոր խանութում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի երկու տոմսի հավաստագիր:
13.04.2012
Orange-ը մեկնարկում է համագործակցություն Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ
Այսօր Օրանժ Արմենիան ստորագրեց հնգամյա համագործակցության հուշագիր Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:
11.04.2012
Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնությունը
Այսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից:
11.04.2012
Facebook-ում Orange-ի էջում կարելի է մասնակցել վիկտորինայի և ստանալ 1ԳԲ ինտերնետի ծավալ
Այսօրվանից Facebook-ում Orange-ի էջում Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են մասնակցել վիկտորինայի և ստանալ 1ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ:
06.04.2012
Orange-ի բաժանորդները կստանան ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել
Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել: