նորություններ

Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը մեկնարկում են Շիրակի մարզի բնակչության անվճար ակնային զննումների և բուժումների համատեղ ծրագիրը 16.08.2011

Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը մեկնարկում են Շիրակի մարզի բնակչության անվճար ակնային զննումների և բուժումների համատեղ ծրագիրը

Այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկեց Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Այսօրվանից սկսած` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի երկու քաղաքային և 44 գյուղական համայնքներ. օգոստոսի 16-ից 20-ը`Անիի շրջան, օգոստոսի 22-ից 31-ը`Արթիկի շրջան, սեպտեմբերի 1-ից 14-ը` Ախուրյանի շրջան, սեպտեմբերի-14-ին և 15-ին` Աշոցք և Ամասիա: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի սեպտեմբերի 6-ից 10-ը`Մարալիկում, սեպտեմբերի 12-ից 17-ը` Արթիկում և սեպտեմբերի 19-ից 30-ը` Ախուրյանում:

Ծրագրի շրջանակում երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

« Երջանիկ ենք միանալ այս գործին, քանի որ ունենք պրոֆեսիոնալ ու գործին նվիրված գործընկերներ, իսկ ծրագրի արդյունքում բազմաթիվ մարդկանց համար կյանքը նոր գույներ կստանա: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը:: Ակնաբուժությունը նոր ոլորտ է Orange Հիմնադրամի համար Հայաստանում, ու մենք ակնկալում ենք, որ այս ծրագրի հաջողության դեպքում մեր համագործակցությունը շարունակական կդառնա: Բոլորին կոչ ենք անում այցելել և ստուգել տեսողությունը, նույնիսկ եթե կոնկրետ խնդիրներ այս պահին չունեն. կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը, երբ տեսողությունն արդեն վատացած լինի», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն չորրորդ անգամ է այցելում Շիրակի մարզ: Նախորդ երեք այցելությունների ժամանակ մեզ հաջողվել է հետազոտել շուրջ 17 հազար բնակչի, իրականացնել շուրջ 1,200 վիրահատություն, իսկ մոտ 4,000 մարդ ակնոց է ստացել: Օrange Հիմնադրամի հետ համատեղ այս ծրագրի շրջանակում այս անգամ նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց: Անչափ կարևոր է նշել, որ Orange Հիմնադրամի աջակցությամբ այս անգամ նաև հնարավոր կլինի ակնային զննումներ իրականացնել դպրոցներում երեխաների համար, ինչը մեծ նշանակություն ունի ակնային խնդիրների կանխարգելման գործում »,- ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ: Շարժական հիվանդանոցը, որտեղ կիրականացվեն բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով և ղեկավարվում է Երևանի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ Ասատուր Հովսեփյանի կողմից:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ը նաև ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման և ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:

Լրացուցիչ տեղեկությունների համար Շիրակի մարզի բնակիչները պետք է հետևեն իրենց համայքներում փակցված հայտարարություններին և տեղի ԶԼՄ-ների հաղորդումներին, ինչպես նաև դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին:

Աշխատանքների և այցերի ստույգ ժամանակացույցը կարելի է գտնել www.eyecareproject-armenia.com կայքում:   


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք