26.08.2010
Այսօրվանից կարելի է գնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը Orange-ի 17 խանութներում: Ֆրանս Տելեկոմ խմբի և RIM-ի գլոբալ ռազմավարական համագործակցության շնորհիվ Orange-ը BlackBerry Bold 9700-ը Հայաստանում առաջարկում է խիստ մրցակցային գնով` 230,000 դրամով:
Շուտով BlackBerry հեռախոսների այլ մոդելներ նույնպես կլինեն վաճառքում:
BlackBerry սմարթֆոն կարելի է ձեռք բերել BlackBerry Ինտերնետ ծառայության և Orange-ի Ամեն ամիս ամսական բաժանորդագրության ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, որոնք ներառում են ամսական 1000-ից 1500 անվճար ներցանցային րոպեներ: BlackBerry-ն հասանելի է նաև Orange Բիզնեսի բաժանորդների համար:
BlackBerry Ինտերնետ ծառայության ամսական բաժանորդագրության վճարն սկսվում է 7500 դրամից, իսկ 8000 դրամ և ավելի ամսական վճարի դիմաց BlackBerry ծառայության բաժանորդը կստանա 50-ից 500 մեգաբայթ ներառված ինտերնետի ծավալ, ընդ որում այն կարելի է օգտագործել ոչ միայն blackberry.net, այլ ցանկացած APN-ի միջոցով ինտերնետ մուտք գործելու համար: Դա նշանակում է, որ Orange-ի BlackBerry Ինտերնետ ծառայության բաժանորդներն իրենց սմարթֆոնի միջոցով կարող են օգտվել ինտերնետից առանց որևէ անհարկի մտահոգության, անգամ եթե իրենց BlackBerry-ն օգտագործում են որպես մոդեմ գերարագ ինտերնետ մուտք գործելու համար: Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո օգտագործված ինտերնետի համար գանձումը կկատարվի ըստ բաժանորդի սակագնային պլանի:
BlackBerry Ինտերնետ ծառայությունը կակտիվացվի ինչպես Orange-ի խանութներում ձեռք բերված BlackBerry հեռախոսների, այնպես էլ այլուր գնված BlackBerry ցանկացած մոդելի հեռախոսի համար:
BlackBerry Ինտերնետ ծառայությունը գործում է Push տեխնոլոգիայի հիման վրա, որի շնորհիվ էլ. փոստի հաղորդագրություններն ավտոմատ կերպով ուղարկվում են հեռախոսի փոստարկղ: Orange-ի ներկայացրած BlackBerry Ինտերնետի շնորհիվ կարելի է կառավարել մինչեւ 10 էլ. փոստի հասցեներ անմիջապես BlackBerry բջջային հեռախոսից: BlackBerry Ինտերնետ ծառայությունը թույլ է տալիս նաև օգտագործել ակնթարթային հաղորդագրությունների ծրագրեր (Windows Live Messenger, ICQ, Google Talk), որոնք կարելի է բեռնել անմիջապես BlackBerry հեռախոսից` այցելելով http://mobile.blackberry.com էջը: