նորություններ

BlackBerry ծառայությունը շուտով Հայաստանում կլինի 14.07.2010

BlackBerry ծառայությունը շուտով Հայաստանում կլինի

Այսօր Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) ընկերություններն այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:

Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ափում պահելիս:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք