28.08.2010
Այսօր Orange-ը մեկնարկեց իր նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմների վաճառքը, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել բեռնումներ համացանցից մինչև 14.4Մբ/վ տեսական արագությամբ: Այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաև վերազինված ամենաարդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության և որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում:
Վերջին մի քանի ամիսներին Orange-ի 3G+ ցանցում կատարված մեծածավալ հզորացման աշխատանքների շնորհիվ Հայաստանի երեք մեծ քաղաքներում ` Երևանում, Գյումրիում և Վանաձորում տվյալների փոխանցման արագությունը հնարավոր է դարձել հասցնել տեսականորեն մինչ 14.4 Մեգաբիթ/վայրկյանի: Ինտերնետ Հիմա 14.4 նոր մոդեմների շնորհիվ Orange-ն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է արագության միանգամայն նոր փորձառություն և ինտերնետ կապի որակ: Կատարյալ պայմաններում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի շնորհիվ այսուհետ կարելի է տվյալներ բեռնել 7-9 Մբ/վրկ արագությամբ: Միջինում բաժանորդները կունենան 2-5 Մբ/վրկ արագություն, ինչը հնարավորություն կտա նրանց հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
Նոր 3G մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմը կարժենա 15,000 դրամ, իսկ մոդեմն առանց մեկ տարվա պայմանագրի գնելու դեպքում` 37,000 դրամ:
Orange-ը հավատարիմ է իր` «գերարագ ինտերնետը բոլորի համար է» կարգախոսին, որի շրջանակներում առաջարկվող նոր արագությունը նախատեսված է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմ ունեցող բաժանորդները կարող են ցանկացած պահի վերադարձնել իրենց հին մոդեմը և ստանալ նոր արագություններ ապահովող մոդեմը` վճարելով վերջինիս համար նախատեսված 15,000 դրամը և երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը:
Նոր մոդեմի մեկնարկին զուգահեռ Orange-ը վերանայել է նաև Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմի վաճառքի գինը. այն այսուհետ կարելի է ձեռք բերել առանց մեկ տարվա բաժանորդագրության ընդամենը 24,000 դրամով նախկին 35,000-ի փոխարեն: