նորություններ

Ստեֆան Ռիշար. «Orange-ը հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկն է» 07.10.2011

Ստեֆան Ռիշար. «Orange-ը հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկն է»

Այսօր առավոտյան Orange-ի գլխավոր խանութը հյուրընկալեց Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարին, Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին, Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Թիերի Մարիանիին, ովքեր Հայաստան են ժամանել Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում` պաշտոնական պատվիրակության կազմում: Այցի ընթացքում նրանք ծանոթացան Հայաստանում Orange-ի գործունեությանն ու այն նորարարություններին, որ ընկերությունը կատարել է Հայաստանի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի ոլորտում: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ:

«Երջանիկ և հպարտ եմ այսօր գտնվել Հայաստանում և ներկայացնել այն ընկերությունը, որն իր ներդրումներով և գործունեությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացմանը և դարձել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկը», ասաց

Ավելի վաղ Ստեֆան Ռիշարը այցելել էր Orange-ի գլխամասային գրասենյակ և հանդիպում ունեցել Orange Արմենիայի ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ բոլոր աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին և ներկայացրել Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի ընդհանրական նպատակներն ու ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում նա նշեց, որ հպարտ է այն բանի համար, որ այսօր Orange-ի աջակցությամբ Երևանի սրտում կբացվի աշխարհահռչակ քանակագործ Օգյուստ Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը մշտապես կխորհրդանշի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:

Ստեֆան Ռիշարն այսօր նաև մասնակցեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից Ռոդենի արձանի պաշտոնական բացման արարողությանը:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք