նորություններ

Orange-ի շարունակում է աջակցությունն աուտիզմով երեխաներին 27.01.2012

Orange-ի շարունակում է աջակցությունն աուտիզմով երեխաներին

Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման և ներդրման (CHAT)թեստի նպատակով դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին թվով 160 մանկաբույժներ և հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա: Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ քսանչորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր դրամ:

Ծրագրի շրջանակներում Երևան հրավիրվեցին երկու շվեյցարացի մասնագետներ` ԱԴՈՍ ("Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ") մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի «Ոսկե Ստանդարտ»: Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը: Դասընթացներին մասնակցեցին ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿ-ում ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:

Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության հետ սերտ համագործակցությամբ Աուտիզմի վերաբերյալ իրազեկման երկօրյա դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, Արարատի մարզի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժների, Արտաշատի երկու դպրոցի դպրոցի աշակերտների և մանկապարտեզի դաստիարակների, երեխաների և ծնողների համար: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին:

« Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Ուրախ ենք այս համագործակցության համար Հայաստանում, որն արդեն երկու տարվա պատմություն ունի: Հայաստանում մենք գտել ենք իրենց գործին տիրապետող մասնագետների, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012 թվականին, որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլ նաև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին, որոնց դերը աուտիզմի վաղ հայտնաբերման գործում անհնար է գերագնահատել: Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց

QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք