նորություններ

«Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում », ասաց Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահ Բենուա Շինը 25.01.2012

«Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում », ասաց Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահ Բենուա Շինը

Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների և ընկերության 2011 թվականի արդյունքների հետ, ինչպես նաև քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, այսօր հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:

«Երջանիկ եմ լինել Հայաստանում, որը Ֆրանս Տելեկոմի ներկայության ամենաարևելյան երկիրն է և ունի փոքր, սակայն շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնել, որ Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում և աշխատանքում հիմնվում է եվրոպական արժեքների վրա, Orange-ի արժեքների վրա: Հայաստանը շատ կարևոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում, և ընդամենը երեք տարում միայն որպես կապիտալ ներդրում կատարված 186 միլիոն եվրոն ասվածի ամենաառաջին վկայությունն է: Orange Արմենիան նաև մեծապես ներգրավված է երկրի հասարակական և մշակութային կյանքում, ինչն արտացոլում է մեր նվիրվածությունն այն երկրին, որտեղ բիզնես գործունեություն ենք ծավալում», ասաց Բենուա Շինը:

Խոսելով նոր տարվա պլանների մասին` նա նշեց, որ ընկերությունը շարունակելու է աշխատանքը հատկապես սպասարկման և բաժանորդների նկատմամբ հոգատարության ուղղությամբ, ինչպես նաև ներդնելու է նոր ծառայություններ` խրախուսելով մուլտիմեդիայի և շարժական ինտերնետի օգտագործումը: Բենուա Շինը նաև նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում մինչև 42Մբ/վ արագությամբ առաջարկի մեկնարկի հաջորդ օրը, ինչը տեխնոլոգիական մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Orange-ի ողջ աշխարհագրությունում: Օրվա երկրորդ կեսին Բենուա Շինը կհանդիպի ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք