նորություններ

Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները 12.11.2011

Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները

Երեկ երեկոյան տեղի ունեցավ "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները:

Վեպ. «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան) - 924 քվե
էսսե. «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», (Վիոլետ Գրիգորյան) - 309 քվե
Պատվածք. «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթև Դերզյան) - 1506 քվե
«Սցենար» և «հեքիաթ» կատեգորիաներում երկրորդ փուլում ներկայացվել էին մեկական գործ, որոնք էլ ճանաչվում են հաղթող այդ կատեգորիաներում.
Սցենար. « Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան)
Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան)

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով:

Մրցանակաբաշխության երեկոյի ժամանակ Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորեց մրցանակակիրներին` մասնավորապես ասելով. «Հետաքրքրությամբ հետևեցինք այն քննարկումներին, որ ծավալվեցին սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Նախևառաջ դա խոսում է նախագծի հետաքրքրության ու արդիականության մասին: Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, Orange Գրքի մրցանակն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Ընթերցողներն արեցին իրենց ընտրությունը և մենք երջանիկ ենք աջակցել, որպեսզի նրանց ընտրած ստեղծագործությունները դառնան գիրք»:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 130 ստեղծագործություն: Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք էլ երկրորդ փուլում ներկայացվեցին ընթերցողների լայն զանգվածների դատին:

Հեքիաթ և սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով դարձան տվյալ անվանակարգում հաղթող: «Վեպ», «էսսե» և «պատմվածք» անվանակարգերում հաղթողներն ընտրվել են Orange-ի վեբ կայքում` www.orangearmenia.am/book-prize ընթերցողների առցանց քվեարկությամբ, որտեղ ընթերցողները քվեարկել են դուր եկած ստեղծագործության օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի “like” կոճակը:

Մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

Հավելյալ տեղեկությունների համար` http://orangearmenia.am/book-prize/:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք