15.06.2012
Orange-MegaFon համագործակցությունը շարունակվում է
30դրամ/րոպե ռոմինգում` մինչև դեկտեմբերի 31-ը
Այսօր Orange Արմենիան հայտարարեց MegaFon-ի հետ համագործակցության երկարացման մասին, որի շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, օգտվում են ռոմինգի համար բացառիկ սակագներից` ելքային և մուտքային զանգեր Orange-ի և MegaFon-ի բաժանորդներից 30 դրամ/րոպե ֆանտաստիկ սակագնով:
« Ռուսաստանը հայաստանիցների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և MegaFon-ի հետ վերջին ամիսներին մենք նկատեցինք, թե որքան շատ մարդկանց է հարմար այս առաջարկը, որի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն և պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Այժմ հայաստանցիները Ռուսաստանում կարիք չունեն ձեռք բերել տեղական օպերատորի SIM քարտը: Ուրախ ենք, որ մեր MegaFon-ը նույնպես հետաքրքրված է շարունակել համագործակցությունը, քանի որ սրանով մենք առաջարկում ենք առավելագույնը մեր բաժանորդների համար», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ ևս. այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: Orange Արմենիայի բաժանորդները նաև ունեն բացառիկ սակագին ռոմինգում GPRS-ից օգտվելու համար` ընդամենը 90 դրամ/ՄԲ:
Ռոմինգի բացառիկ սակագները գործելու են մինչև դեկտեմբերի 31-ը: