11.11.2011
Այսօր Orange-ը ներկայացրեց iPhone 4S-ը Հայաստանում: iPhone 4S 16ԳԲ մոդելը կարելի է ձեռք բերել ամսական բաժանորդագրությամբ սկսած 180,000 դրամից, iPhone 4S 32ԳԲ մոդելը` սկսած 240,000 դրամից և iPhone 4S 64ԳԲ մոդելը` սկսած 290,000 դրամից Orange-ի վաճառքի կետերում կամ առցանց` eshop.orangearmenia.am վեբ կայքի միջոցով: Orange-ը նաև առաջարկում է iPhone 4 8ԳԲ մոդելը` սկսած 130,000 դրամից և iPhone 3GS 8ԳԲ մոդելը` սկսած 80,000 դրամից:
«Մենք ուրախ ենք մեկնարկել նոր iPhone 4S-ի վաճառքը Հայաստանում այս խորհրդանշական օրը եվրապական մի շարք երկրների հետ միաժամանակ և առաջինը ԱՊՀ տարածքում` լինելով Apple ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը iPhone-ի համար Հայաստանում: Այս նոր ֆանտաստիկ սարքը մեր հաճախորդները կկարողանան այն ձեռք բերել հիանալի սակագնային պլանների և լրացուցիչ թրաֆիկի հետ փաթեթով: Երջանիկ ենք, որ կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել այն, ինչ նրանք մեզնից իսկապես ակնկալում էին», ասաց Orange Արմենիա ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
iPhone 4S-ի մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/iphone/ :