15.05.2012
Կրկին ֆուտբոլային անակնկալներ Orange-ում
Orange-ի կանխավճարային բաժանորդներից մեկը կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղին, իսկ ինտերնետին բաժանորդագրվողները կստանան կրկնակի ծավալ
Այսօր Orange-ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի գործընկերության շրջանակներում ներկայացրեց երկու նոր առաջարկ իր ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:
15.05.2012
Orange-ը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է HTC One սերիայի մոդելները
Օրանժ Արմենիան, հանդիսանալով HTC ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հայաստանյան սպառողներին այսօրվանից ներկայացնում է HTC ընկերության վերջերս թողարկած HTC One սերիայի մոդելները` HTC One X, HTC One S և HTC One V` ևս մեկ անգամ առաջինը հայկական շուկայում ներկայացնելով հեռահաղորդակցության ամենավերջին նորարարությունները:
14.05.2012
Լրացուցիչ գերարագ փաթեթներ Orange Ինտերնետի բաժանորդների համար
Այսօրվանից Orange-ի Ինտերնետ Հիմայի, MyFi-ի և Ֆլայբոքսի այն բաժանորդները, որոնք մինչև ամսվա վերջ կսպառեն իրենց գերարագ ինտերնետի ծավալը և կցանկանան շարունակել օգտագործել ինտերնետը գերարագ ռեժիմով, կարող են գնել գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ` այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի մինչև ամսվա վերջ օգտագործելու համար:
11.05.2012
Ֆուտբոլային նվերներ Դելֆինի, Պանտերայի և Թիթեռի բաժանորդների համար
Այսօրվանից Orange –ի բոլոր 75 խանութները հաճախորդներին կսպասեն UEFA EURO 2012TM-ի ֆուտբոլային նվերներով: Միանալով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների 4000, 6000, 10000 կամ 20000 սակագնային պլաններին 12 կամ 24 ամսով` բաժանորդները նվեր կստանան UEFA EURO 2012TM լավագույն ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ, սեղանի խաղ, “չեմպիոնական գավաթ”, ինչպես նաև այլ նվերներ` ներառյալ EURO 2012-ի Tango 12 գնդակ: Նվերների քանակը սահմանափակ է:
10.05.2012
Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» մրցույթի հաղթողը, որը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook մրցույթի հաղթողը: Նա Երևանում բնակվող 20-ամյա Սարգիս Բաղդասարյանն է, որը գրել էր ստատուս հետևյալ բովանդակությամբ. «ԿԱՆՆ. Կինոարվեստը հավերժացնող, հանճարների օրրան և միշտ երիտասարդ՝ ինչպես նրա ոսկեփայլ արմավենին: Իսկ Orange-ը` իմ երազանքներն իրականացնելու, ոգեշնչելու, և կինոյի այդ հեքիաթային շքահանդեսին ներկա լինելու միակ հնարավորություն ընձեռողը»:
08.05.2012
Orange-ում մայիսի 9-ին բոլոր ներցանցային և միջազգային SMS-ները` 1 դրամով
Այս տարի մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով:
08.05.2012
Orange Ընտանիք փաթեթ` 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ընտանք փաթեթը, որը ներառում է միանգամից երեք SIM քարտ ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը կվճարի 20 դրամ օրավարձ:
08.05.2012
Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ
Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ:
07.05.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
04.05.2012
Orange-ի բաժանորդը կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին
Այսօր Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացան իրենց մրցանակները: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12 գնդակը և բրենդավորված պարագաներ:
03.05.2012
Orange Հիմնադրամն աջակցում է երիտասարդական «Բարև աշխարհ» նախագծին
Այսօր մեկնարկեց AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում: Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ:
03.05.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Լիանա Մանուկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը: Լիանա Մանուկյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
02.05.2012
Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ Orange Գոտու երկրների ցանկում է
250 դրամ միակ սակագին ռոմինգի բոլոր ծառայությունների համար
Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այժմ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-ի բաժանորդները կարող են վայելել 250 դրամ միակ սակագինը բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար. Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր պատրաստվում են այցելել ԱՄՆ:
28.04.2012
Orange-ի աջակցությամբ համակարգչային սրահներ բացվեցին երկու հատուկ դպրոցներում
Այսօր Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ բացվեցին Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:
27.04.2012
Orange-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Այսօրվանից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ է մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված « ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը:
26.04.2012
Orange-ը և ՈՒԵՖԱ-ը մեկնարկում են սմարթֆոնների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի միակ պաշտոնական ծրագրային հավելվածը
Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը ընդամենը մնացել է մեկ ամսից մի փոքր ավել ժամանակ: EURO 2012tm-ի մեկնարկի նախապատրաստական փուլում Orange-ը և ՈՒԵՖԱ-ն համատեղ ջանքերով հանրությանն են ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը, որն այս համաեվրոպական լավագույն ֆուտբոլային մրցաշարի վերաբերյալ տեղեկություններ ստանալու անփոխարինելի հնարավորություն է:
25.04.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի ԱՄՆ
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արտաշատում բնակվող Արմեն Ստեփանյանն է, ում զանգահարել էր ԱՄՆ-ում բնակվող իր քույրը: Արմեն Ստեփանյանը կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու օդանավի երկու տոմս:
23.04.2012
Լրացավ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության մեկ տարին
Մեկ տարի առաջ Orange-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Orange Հիմնադրամի ստեղծման մասին: 1987 թվականին Ֆրանսիայում իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերը համակարգող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
20.04.2012
Orange Կինոն կրկին հասանելի է այսուհետ բոլոր ուրբաթ օրերը կինոշաբթիներ են
Այսօրվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան ցանկացած ուրբաթ օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:
19.04.2012
Քրիստին Ալբանել. «Մենք ցանկանում ենք դառնալ մեր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի հաղորդակցության և բարեգործության գծով գործադիր փոխտնօրեն Քրիստին Ալբանելը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է Orange Հիմնարամի ստեղծման առաջին տարեդարձի առթիվ, այսօր հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ: