13.10.2011
Տեսողության համաշխարհային օրվա առթիվ այս տարի Orange Հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց ՀՀ գոլբոլի 2011 թ. առաջնություն
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի (ՀՍՀԱՖ) և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նախաձեռնությամբ , Orange Հիմնադրամի, «ՄԻԿԱ Լիմիթեդ» կորպորացիայի և ՀՀ առողջապահության նախարարության հովանավորությամբ և աջակցությամբ հոկտեմբերի 13-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում կայացավ ՀՀ գոլբոլի 2011 թ առաջնությունը: Արդեն ութերորդ տարին է ինչ Հայկական ակնաբուժության նախագծի նախաձեռնությամբ Հայաստանում նշվում է Տեսողության համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում այն նշվում է ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին: Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, տեսողության համաշխարհային օրը նշվել է սպորտային իրադարձությամբ:
07.10.2011
Ստեֆան Ռիշար. «Orange-ը հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկն է»
Այսօր առավոտյան Orange-ի գլխավոր խանութը հյուրընկալեց Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարին, Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին, Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Թիերի Մարիանիին, ովքեր Հայաստան են ժամանել Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում` պաշտոնական պատվիրակության կազմում:
06.10.2011
Անակնկալը փոխվում է Orange-ի հետ
Այսօր Orange-ը վերամեկնարկեց ինտերնետի սեպտեմբերյան առաջարկը, հաշվի առնելով առաջարկի ունեցած մեծ հաջողությունն ու պահանջարկը: Ըստ այդմն, մինչև հոկտեմբերի 31-ը միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան Ինտերնետ Հիմա մոդեմ 1 դրամով, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ հոկտեմբեր ամսվա ընթացքում, Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար, ինչպես նաև հնարավորություն ձեռք բերել նոթբուք էականորեն մատչելի գնով:
06.10.2011
Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահը կայցելի Հայաստան Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում
Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը այսօր` հոկտեմբերի 6-ին կժամանի Հայաստան Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում:
Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ:
03.10.2011
Orange-ը բարձրացնում է անսահմանափակ ինտերնետի արագությունը
Այսօր Orange-ը ներկայացրեց Ինտերնետի նորացված սակագնային պլանները: Այսուհետ Ինտերնետ Հիմայի 9000, 11000 և 20000, MyFi-ի 10000, 12000 և 21000 և Ֆլայբոքսի 16000, 21000, 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 384Կբ/վ ներբեռնման արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն մինչև 512Կբ/վ արագությամբ: Նշված սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման արագությունը. այժմ փաստաթղթեր, երգեր կամ նկարներ կարելի է բեռնել համացանց մինչև 256Կբ/վ արագությամբ:
30.09.2011
Orange Հիմնադրամի աջակցությամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել Շիրակի մարզում
«Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ: Հենց այս արդյունքները տեսնելով ենք որոշել շարունակել համագործակցությունը: Հաջորդ մարզը, ուր կայցելի շարժական հիվանդանոցը, կլինի Արագածոտնը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
26.09.2011
Ավարտվեց Orange գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը
Ավարտվեց հուլիսի 11-ին մեկնարկած "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Կազմակերպիչներն ընդունել են ընդհանուր թվով 130 ստեղծագոործություն, որոնցից 79 պատմվածքներ ու էսսեներ են, 16-ը` հեքիաթներ, 24-ը` դրամատիկական գործեր և 11-ը` վեպեր: Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվեն առավելագույնը լավագույն չորս գործերը, որոնք էլ հոկտեմբերի 7-ին` «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ կհանձնվեն ընթերցասերների լայն շրջանակների դատին: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:
20.09.2011
Այսուհետ Orange-ում բջջային հեռախոսներ և համակարգիչներ կարելի է ձեռք բերել ապառիկ` Յունիբանկի միջոցով. ընկերության հինգ խանութներում ապառիկը կձևակերպվի տեղում
Յունիբանկը և Orange-ը մեկնարկել են համագործակցության մի ծրագիր, որի շրջանակներում Orange-ի ութ խանութներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում և այլ քաղաքներում, Յունիբանկը վարկեր կտրամադրի առաջարկվող հեռախոսների և նոթբուքների ձեռքբերման համար, իսկ դրանցից հինգում ապառիկը կձևակերպվի անմիջապես տեղում:
16.09.2011
Անվճար Orange WiFi ինտերնետ Երևանի չորս բուհերում
Այսօր տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Երևանի Պետական Համալսարանում և Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում-ում և Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից, այնպես որ շուտով Երևանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:
09.09.2011
Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ 2012 թվականի փետրվարին Երեւանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն
Այսօր Հայաստանի ազգային կինոկենտրոնը, “Orange Արմենիա” ընկերությունը եւ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարեցին Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխություն հիմնելու իրենց նախաձեռնության մասին: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:
02.09.2011
Orange-ի աջակցությամբ Երևանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում բացվեց համակարգչային դասարան
Այսօր Երևանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում Orange-ի աջակցությամբ բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական դասարան: Դասարանն ունի 10 համակարգիչ, տպիչ, պրոյեկտոր ու այլ տեխնիկա և զինված է Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով, որը կապահովի գերարագ մուտք դեպի համացանց:
01.09.2011
Orange-ը ներկայացրեց սեպտեմբերյան նվերներ ինտերնետի բաժանորդներին
Ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այսօր Orange-ը ներկայացրեց նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմ, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ սեպտեմբերին, Orange Խոսենք SIM քարտ, ինչպես նաև Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար: Սեպտեմբերյան այս «պայուսակում» ընկերությունը հավաքել է այն ամենը, ինչ պետք է դասի գնալու համար. այստեղ բաժանորդները կգտնեն նաև ուսումնական պարագաներ ու նվերներ:
31.08.2011
Orange-ը փոխում է «անսահմանափակի» պատկերացումները
Orange-ն այսօր ներկայացրեց նոր «անսահմանափակ» առաջարկներ ձայնային ծառայություններից և բջջային ինտերնետով սոցիալական ցանցերից օգտվողների համար` այսպիսով նոր էջ բացելով շուկայում ձայնային ծառայությունների պատմության մեջ:
22.08.2011
Orange-ի բաժանորդները կարող են ստանալ նվեր սմարթֆոն` այս շաբաթ լիցքավորում կատարելիս
Ամփոփելով ամառային անակնկալների շարքը` այսօր Orange-ը հայտարարեց իր կանխավճարային բաժանորդների համար աննախադեպ հնարավորության մասին: Միայն ընթացիկ շաբաթվա ընթացքում` մինչև օգոստոսի 28-ը, Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը: Սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10,000-րդ լիցքավորողները:
18.08.2011
Սմարթֆոններ Orange-ի ինտերնետային խանութում` անհավատալի ցածր գնով
Այսպես, այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը www.eshop.orangearmenia.am կայքում iPhone 3G 8GB մոդելը կարելի է ձեռք բերել ընդամենը 150.000 դրամով: Բոլորովին վերջերս մեկնարկած HTC Sensation մոդելը կարելի է առցանց ձեռք բերել ընդամենը 260,000 դրամով, իսկ Samsung C6712 Duos-ը` 65,000 դրամով:
16.08.2011
Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը մեկնարկում են Շիրակի մարզի բնակչության անվճար ակնային զննումների և բուժումների համատեղ ծրագիրը
Այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկեց Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
12.08.2011
Հեռախոսներ Orange-ում ավելի մատչելի գնով` Ամեն ամիս ծառայության հետ
Այսօր Orange-ը ներկայացրեց աննախադեպ առաջարկ միշարք հեռախոսների համար, որոնք հատկապես վայելում են հետաքրքրություն մուլտիմեդիա ծառայությունների և շարժական ինտերենտից օգտվողների շրջանում: Մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Ամեն ամիս ծառայության սակագնային պլաններից որևէ մեկին մեկ տարի ժամկետով` կարելի է ձեռք բերել նոր Samsung, Alcatel կամ HTC ապրանքանիշերի հեռախոս և վերջինիս համար վճարված գումարի մի մասն օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:
09.08.2011
Orange-ի բոլոր բաժանորդները կարող են օգտվել ռոմինգից ավելի քան 150 երկրներում
Այսօր Orange-ը հայտարարեց ռոմինգի իր գործընկերների ցանկի ընդլայման մասին, որի արդյունքում ընկերության բոլոր` թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները կարող են օգտվել ռոմինգում ձայնային ծառայությունների լիարժեք փաթեթից ավելի քան 150 երկրներում, ինչն Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորությունն է: Ամառային արձակուրդներն այն հատուկ ժամանակահատվածն է, երբ կարևոր է բաժանորդների համար ապահովել ճամփորդելու առավելագույն հարմարավետություն: Այժմ հայաստանցիների նախընտրած բոլոր «արձակուրդային» ուղղությունները ներառված են ռոմինգի ցանկում: Ավելին, սմարթֆոնների և 3G հեռախոսների օգտագործման աճին զուգահեռ` Orange-ն ընդլայնել է նաև իր 3G ռոմինգի աշխարհագրությունը, որն այժմ հասանելի է ավելի քան 80 երկրում, մինչդեռ GPRS-ը հասանելի է ավելի քան 110 երկրում:
06.08.2011
Orange-ը մեկնարկեց HTC Sensation սմարթֆոնի վաճառքը հատուկ սակագնային պլաններով
Այսօր Orange-ը ներկայացրեց HTC Sensation-ը` Android օպերացիոն համակարգով աշխատող ևս մեկ գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն: HTC կորպորացիայի այս նոր առաջատար մոդելը կարելի է ձեռք բերել Orange-ի 22 խանութներում, հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:
03.08.2011
Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների
Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: