նորություններ

RSS

Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ  արդեն երկրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների 03.08.2011 Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների
Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ավազանի բնակիչներն արդեն ունեն համայնքային կենտրոն 30.07.2011 Ավազանի բնակիչներն արդեն ունեն համայնքային կենտրոն
Այսուհետ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ունեցող միջոցառումների` հարսանիքների և այլ ընտանեկան տոների համար: Գյուղում բացվեց վերանորոգված համայնքային կենտրոն, որի վերականգնման ու կահավորման աշխատանքներն իրականացվել են Orange Հիմնադրամի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և CHF-ի ֆինանսական աջակցությամբ:

Orange-ը ներկայացնում է նոր գներ HTC սմարթֆոնների և Samsung ու Sony Ericsson հեռախոսների բազմաթիվ մոդելների համար 22.07.2011 Orange-ը ներկայացնում է նոր գներ HTC սմարթֆոնների և Samsung ու Sony Ericsson հեռախոսների բազմաթիվ մոդելների համար
Այսօր Orange-ը ներկայացրեց նոր` զգալիորեն ավելի ցածր գներ HTC սմարթֆոնների և Samsung բազմաթիվ մոդելների հեռախոսների համար: Ըստ այդմ, արդեն այսօր առավոտից ընկերության խանութներում կիրառվում են հետևյալ գները.

Այս ամառ անվերջ խոսելու հնարավորություն Orange Խոսենքի բաժանորդների համար 22.07.2011 Այս ամառ անվերջ խոսելու հնարավորություն Orange Խոսենքի բաժանորդների համար
Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange Խոսենք «Իմ ընկերները», «Իմ երկիրը», «Իմ համարները» և «Իմ ժամանակը» սակագնային պլանների բաժանորդները կունենան Orange-ի բոլոր բաժանորդների հետ անվերջ խոսելու աննախադեպ հնարավորություն 7 օրվա ընթացքում` միանվագ վճարելով ընդամենը 500 դրամ:

WiFi ինտերնետ Երևանի  կանգառներում 20.07.2011 WiFi ինտերնետ Երևանի կանգառներում
Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտի 5 կանգառներում կարելի է անվճար օգտվել ինտերնետից WiFi ցանցի միջոցով:

HTC սմարթֆոններն արդեն հայերեն են «հասկանում» 18.07.2011 HTC սմարթֆոններն արդեն հայերեն են «հասկանում»
Orange Care-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է HTC Desire HD և Desire Z սմարթֆոններով կարդալ նաև ինտերնետային հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր: Դեռևս մի քանի ամիս առաջ, ականջալուր լինելով իր բաժանորդների անհանգստություններին` Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը` խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը:

Orange-ն առաջարկում է լավագույն սակագինը Վրաստանում ռոմինգի համար 15.07.2011 Orange-ն առաջարկում է լավագույն սակագինը Վրաստանում ռոմինգի համար
Orange-ն այսօր հայտարարեց ռոմինգի մուտքային զանգերի նոր սակագնի մասին: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 40 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ, իսկ որևէ հավելյալ կոդ հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Orange Հիմնադրամը կաջակցի տեսողության խանգարումներ ունեցողներին 13.07.2011 Orange Հիմնադրամը կաջակցի տեսողության խանգարումներ ունեցողներին
Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր առաջին բարեգործական ծրագրի մասին: Հիմնադրամը մեկնարկում է համագործակցություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ, որով վերջինիս ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Առաջին ծրագիրը, որը կյանքի կկոչվի այս համագործակցության շրջանակներում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում իրակակացվելիք անվճար ակնային զննումներն են մարզի բոլոր բնակիչների և բուժումները` սոցիալապես անապահով մարդկանց համար:

Մեկնարկեց Orange գրքի մրցույթը 11.07.2011 Մեկնարկեց Orange գրքի մրցույթը
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Բարի լույսը փոխվում է Orange-ի հետ 01.07.2011 Բարի լույսը փոխվում է Orange-ի հետ

Մինչև հուլիսի 31-ը` ամեն օր առաջին միջազգային SMS-ը` անվճար

Օրը փոխվում է Orange-ի հետ 29.06.2011 Օրը փոխվում է Orange-ի հետ
ընկերությունը ներկայացնում է իր նոր ստորագրությունը և խոստանում դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում

«Բարև ամառ». ամառային նվերներ Orange-ում 27.06.2011 «Բարև ամառ». ամառային նվերներ Orange-ում
Այսօրվանից մինչև օգոստոսի 29-ը Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու «բարև ամառ» ամառային նվերներից մեկը: Ամեն շաբաթ ամառային անակնկալ նվեր կստանա 100 բաժանորդ` յուրաքանչյուր 500-րդ լիցքավորողը: Նվերների ամառային հավաքածուն ներառում է բրենդավորված շապիկներ, պանամաներ, սպորտային գլխարկներ, պայուսակներ, ծովափնյա աթոռակներ, արևային ակնոցներ և այլն:

Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր հովանավորն է 20.06.2011 Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր հովանավորն է
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում արդեն վեցերորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ երաժշտության տոնին միանում է Orange-ը` որպես գլխավոր հովանավոր:

Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները 18.06.2011 Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները
Այսօր ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն անցկացվում էր առաջին անգամ:

WiFi ինտերնետ հանրային ավտոբուսներում 16.06.2011 WiFi ինտերնետ հանրային ավտոբուսներում
Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ երթուղիները սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

Ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում, Վրաստանում և Թուրքիայում 15.06.2011 Ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում, Վրաստանում և Թուրքիայում
Ամառային արձակուրդներն արտերկրում անցկացնող բաժանորդների համար Orange-ն այսօրվանից սահմանում է ռոմինգի բացառիկ սակագներ: Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը Orange Գոտու երկրներում, Վրաստանում և Թուրքիայում մուտքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ:

Orange-ը մեկնարկում է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը 14.06.2011 Orange-ը մեկնարկում է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը
Orange Care-ի շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների և նոթբուքների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն: Այսուհետ Orange-ի 78 խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն հեռահաղորդակցության ծառայություններ, հեռախոսներ և նոթբուքներ, այլ նաև աքսեսուարների ամբողջական շարք` հեռախոսների և նոթբուքների պայուսակներ ու պատյաններ, լիցքավորման լարեր, Bluetooth սարքեր ու տվյալների պահպանման քարտեր, ուժեղացուցիչներ և ականջակալեր, մկնիկներ, վեբկամներ, ինչպես նաև հատուկ աքսեսուարներ հեռախոսները մեքենայում կամ ջրում օգտագործելու համար:

Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին 09.06.2011 Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին
Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային և հարավային մայրուղիներին` Երևանից մինչև երկրի սահմանները` նպատակ ունենալով ապահովել գերազանց կապ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հայաստանցիների համար, որոնց այցելությունները դեպի Հայաստանի տարբեր մարզեր բազմապատկվում են ամառային ամիսների ընթացքում:

Orange Արմենիան միանում է IPv6 ինտերնետ արձանագրության Համաշխարհային օրվան 07.06.2011 Orange Արմենիան միանում է IPv6 ինտերնետ արձանագրության Համաշխարհային օրվան
Orange Արմենիան միանում է Internet Society կազմակերպության նախաձեռնությանը` հունիսի 8-ին մասնակցելու և և աջակցելու IPv6 արձանագրության Համաշխարհային օրվան: Սկսած հունիսի 8-ից` ընկերության պաշտոնական կայքը` www.orangearmenia.am, հասանելի կլինի ինչպես IPv4, այնպես էլ IPv6 արձանագրությունների միջոցով (IP – ինտերնետ արձանագրություն):

Orange-ը հիշեցնում է լիցքավորել հաշիվը, եթե քարտի վավերականության ժամկետն ավարտվում է հունիսի 6-ին 06.06.2011 Orange-ը հիշեցնում է լիցքավորել հաշիվը, եթե քարտի վավերականության ժամկետն ավարտվում է հունիսի 6-ին
Orange-ը հիշեցնում է իր այն բաժանորդներին, ում քարտի ակտիվ վավերականության ժամկետն ավարտվում է հունիսի 6-ին, լիցքավորել հաշիվը` այդ ամսաթվից հետո զանգեր կատարելու համար:


News 261 - 280 390
առաջին | նախորդ | 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք