նորություններ

RSS

Orange-ն աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ձևավորմանը 28.09.2012 Orange-ն աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ձևավորմանը
Այսօր մեկնարկեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխավոր աջակիցն է Orange Արմենիա ընկերությունը:

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ 8-ամյա աղջիկը կմնա և կապրի իր ընտանիքում 28.09.2012 Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ 8-ամյա աղջիկը կմնա և կապրի իր ընտանիքում
Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության օգոստոս ամսվա արդյունքները

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ 26.09.2012 Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ
Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ:

Orange-ում սեպտեմբերի 21-ի բոլոր ներցանցային SMS-ները` 1 դրամով 20.09.2012 Orange-ում սեպտեմբերի 21-ի բոլոր ներցանցային SMS-ները` 1 դրամով

Վաղը` սեպտեմբերի 21-ին, անկախ Հայաստանը կդառնա 21 տարեկան:

Միայն այդ օրը Orange-ի բոլոր բաժանորդները կարող են շնորհավորական SMS-ներ Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1 դրամով:

Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը 20.09.2012 Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը
Այս շաբաթ Orange-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու և այլ աշխատանքներով:

Նոր սակագին Վրաստան զանգահարելու համար 18.09.2012 Նոր սակագին Վրաստան զանգահարելու համար
Orange-ը տեղեկացնում է, որ դեպի Վրաստան միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման պատճառով 2012թ. սեպտեմբերի 25-ից կգործի նոր սակագին դեպի Վրաստան միջազգային զանգերի համար: Վրաստանի ֆիքսված և շարժական կապի հեռախոսահամարներին Orange-ի բաժանորդները կզանգահարեն 60 դրամ/րոպե սակագնով նախկին 50 դրամ/րոպեի փոխարեն:

Նոր սակագին Ռուսաստան զանգահարելու համար 03.09.2012 Նոր սակագին Ռուսաստան զանգահարելու համար
Orange-ը տեղեկացնում է, որ դեպի Ռուսաստան միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման պատճառով 2012թ. սեպտեմբերի 10-ից կգործի նոր սակագին դեպի Ռուսաստան միջազգային զանգերի համար: Ռուսաստանի ֆիքսված և շարժական կապի հեռախոսահամարներին Orange-ի բաժանորդները կզանգահարեն 50 դրամ/րոպե սակագնով նախկին 40 դրամ/րոպեի փոխարեն:

Եռակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար 01.09.2012 Եռակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար
Ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ Orange-ն այսօր հանդես եկավ ինտերնետ երկու նոր առաջարկներով: Այսօրվանից մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ:

Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը 31.08.2012 Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը
Orange-ը երկարացնում է «Բարև Եվրոպա» առաջարկը, որի շրջանակներում արդեն մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր բաժանորդները կարող են Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով: Միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա:

Բացասական հաշվեկշռի հնարավորություն Orange Ինտերնետի բաժանորդների համար 31.08.2012 Բացասական հաշվեկշռի հնարավորություն Orange Ինտերնետի բաժանորդների համար
Սեպտեմբերի 7-ից սկսած Orange Ինտերնետի բաժանորդները կունենան բացասական հաշվեկշռի հնարավորություն: Սա նշանակում է, որ հնարավոր կլինի առանց կանխավճար կատարելու կամ հավելյալ լիցքավորման ակտիվացնել տարբեր վճարովի ծառայություններ, ինչպիսիք են` Եվս մեկ անգամ, Արագ բեռնում ծառայությունները, հավելյալ գերարագ ինտերնետի կամ SMS-ների փաթեթներ, որի համար կկարողանան վճարել ամսական վճարումների հետ միասին:

«Եվս մեկ անգամ» ծառայությունն` ավելի մատչելի 31.08.2012 «Եվս մեկ անգամ» ծառայությունն` ավելի մատչելի
Սեպտեմբերի 7-ից «Եվս մեկ անգամ» ծառայության արժեքը Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բաժանորդների համար կդառնա 4000 դրամ նախկին 6000 դրամի փոխարեն, իսկ Ֆլայբոքսի բաժանորդների համար` ամսական 7000 դրամ նախկին 8000-ի փոխարեն:

Ֆրանսիս Ժելիբտերը նշանակվել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն 29.08.2012 Ֆրանսիս Ժելիբտերը նշանակվել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն
Այսօր Orange Արմենիան հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր Orange Արմենիան 2009թ. հունվարից ի վեր:

Orange-ն առաջարկում է նոր ուսումնական տարին դիմավորել նոր հեռախոսով 28.08.2012 Orange-ն առաջարկում է նոր ուսումնական տարին դիմավորել նոր հեռախոսով

Ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն առաջարկում է ձեռք բերել երիտասարդների շրջանում մեծ հաջողություն ունեցող հեռախոսներ ընդամենը 1 դրամով, ինչպես հետվճարային, այնպես էլ կանխավճարային ծառայությունների հետ միասին:

Orange Հիմնադրամի աջակցությամբ Սպիտակի շրջանի Արևաշող գյուղի մանկապարտեզն ունի լիարժեք կահավորանք 27.08.2012 Orange Հիմնադրամի աջակցությամբ Սպիտակի շրջանի Արևաշող գյուղի մանկապարտեզն ունի լիարժեք կահավորանք

Լոռու մարզի Արևաշող գյուղի նորակառույց մանկապարտեզն իր դռները կբացի երեխաների առջև գեղեցիկ կահավորված և ժամանակակից խոհանոցային սարքավորումներով հագեցած շենքում: Արևաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ և ի տարբերություն բազմաթիվ այլ գյուղերի` դրական ժողովրդագրական աճ, սակայն մինչ օրս չուներ մանկապարտեզ: Արևաշող գյուղի համայնքի և կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է` ընդունելու մինչդպրոցական հասակի 60 սաների: Այն ոչ միայն թույլ է տալու երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալու: 

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք 25.08.2012 Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ` հուլիս ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Orange Հիմնադրամն աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը 24.08.2012 Orange Հիմնադրամն աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը
Այսօր Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը /ՀԳՀՄ/ և Orange Հիմնադրամը «Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի» շրջանակներում մեկնարկեցին «Ձեռներեց կանայք դառնան կայուն, զարգացող և ավելի մրցունակ» կլոր սեղանի վերջին` երրորդ փուլը: Նախագծի առաջին փուլին մասնակցել են կին ձեռներեցներ, որոնք ներկայացնում են փոքր ու միջին բիզնես ոլորտը` մարքեթինգ, տարբեր ծառայություններ, կար ու ձև, առևտուր, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններ և այլն: Երկրորդ և այսօր մեկնարկած երրորդ փուլին մասնակցում են սկսնակ կին ձեռներեցներ, որոնք, բացի տարբեր փորձագետների հետ հանդիպումներից, որոնց շնորհիվ կկարողանան ձեռք բերել հարկային օրենսդրությանը, մարքեթինգային հմտություններին, բիզնեսի գրված ու չգրված կանոններին վերաբերող գիտելիքներ, կկարողանան նաև փորձի փոխանակում ունենալ մանր ու միջին բիզնեսով զբաղվող` արդեն ավելի փորձառու կանանց հետ:

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Հունաստան 23.08.2012 Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Հունաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար:

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան 15.08.2012 Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 6-ից օգոստոսի 12-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Հերբերտ Դարբինյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Մոսկվա քաղաքում բնակվող իր եղբայրը: Հերբերտը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում եղբորն այցելելու համար:

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա 08.08.2012 Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Սոֆյա Սարուխանյանն է, ում զանգահարել էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող իր քույրը: Սոֆյան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում քրոջն այցելելու համար:

Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի աջակցությամբ  արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների 07.08.2012 Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների
Orange Հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով երեխաներն այս տարի ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:


News 101 - 120 403
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք