05.12.2012
Orange-ում Ամանորյա առաջարկներ ձայնային և ինտերնետ ծառայությունների համար
Այսօր Orange-ում մեկնարկեց ամանորյա տոնական առաջարկների արշավը ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:
05.12.2012
Orange-ը կմեկնարկի iPhone 5-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում դեկտեմբերի 14-ին
Այսօր Orange-ը հայտարարեց, որ դեկտեմբերի 14-ին կմեկնարկի iPhone 5-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում: Այս ամենաբարակ և ամենաթեթև iPhone-ի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.apple.com/iphone.
03.12.2012
Orange Հիմնադրամի աջակցությամբ երկու հատուկ կայքեր են մեկնարկել լսողության խանգարումներ ունեցողների համար
Այսօր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեցին երկու վեբկայքեր, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով: Փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով, և ժեստերի լեզվի առկայությունը կայքում բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:
30.11.2012
Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները
Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի:
Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
30.11.2012
Orange Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի, Կապանի և Եղեգնաձորի համալսարանների 32 ուսանողների
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:
29.11.2012
Orange-ի շարժական խանութը սկսում է շրջայցը Հայաստանի մարզեր
Այսօր Orange-ը հայտարարեց իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք:
27.11.2012
Երեք Orange ընտանիք ամանորյա տոները կանցկացնի Փարիզում
Այսօր հայտնի դարձան այն երեք ընտանիքները, որոնք Orange Ընտանիք փաթեթի բաժանորդ են և ակտիվացրել են այն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` դառնալով 1000-րդ, 2000-րդ և 3000-րդ ակտիվացնողները, ըստ նախապես հայտարարված կանոնների: Երեք ընտանիքներն էլ կստանան բացառիկ ամանորյա նվեր. եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաև` հյուրանոց Փարիզում: Հաջողակ ընտանիքներից մեկը Վանաձորից է, երկրորդը` Էջմիածնից, իսկ երրորդը` Արտաշատից:
21.11.2012
Ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի ծրագիրն Արմավիրի մարզում
Արմավիրի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2012 թ. ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
21.11.2012
Orange-ը մասնակցեց Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի գործարար համայնքի հետ Լիոնում անցկացված հանդիպմանը մասնակցում էր նաև Orange-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և Orange Արմենիայի խորհրդի անդամ Դոմինիկ Գարնիեն:
21.11.2012
“ArmNet Awards 2012”-ի գրանցումն ավարտվեց այս տարի մրցույթին ներկայացվել է 540 մասնակցության հայտ
Նոյեմբերի 19-ին ավարտվեց “ArmNet Awards 2012”-ին մասնակցող կայքերի գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով 540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր:
19.11.2012
Ավարտվեց Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը
Երեկ կեսգիշերին ավարտվեց օգոստոսի 2-ին մեկնարկած "Orange Գրքի մրցանակ 2012" ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` բանաստեղծության, 39-ը` վեպ/վիպակ, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցույթին մասնակցում էին 130 ստեղծագործություն:
15.11.2012
Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան և Մայիսյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ
Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Շիրակի մարզի Ախության և Մայիսյան գյուղերում բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք հիմնվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:
13.11.2012
Orange Խորհրդատուն ամեն շաբաթ Facebook-ում առցանց կպատասխանի այցելուների հարցերին
Այսօրվանից Orange-ը սկսում է նոր նախագիծ Facebook սոցիալական ցանցի օգտագործողների համար: Շաբաթական մեկ օր, մեկ ժամվա ընթացքում Orange Արմենիայի Facebook-ի պաշտոնական էջում Orange-ի տարբեր ոլորտների մասնագետներ առցանց կպատասխանեն սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին` նախապես հայտարարված թեմայի շուրջ: Թեմաները կընտրվեն Orange-ի բաժանորդների սպասարկման կենտրոնին հաճախակի հղած հարցերի հիման վրա և կհրապարակվեն Orange Արմենիայի Facebook-ի պաշտոնական էջում մեկ օր շուտ:
05.11.2012
Orange Հայաստանում երեք տարեկան է. ընկերությունը կրկին հանդես է գալիս նոր առաջարկներով
Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին, ինչի առթիվ ընկերությունը ոչ միայն ամփոփեց վերջին մեկ տարին, այլ նաև հանդես եկավ մի շարք լավ նորություններով ձայնային ծառայությունների և ինտերնետի ոլորտում` ասելով, որ արդեն ժամանակն է միանալ Orange-ին:
01.11.2012
Orange-ն ավելացրել է Պանտերայի սակագնային պլաններում ներառված մեգաբայթերը
Այսօրվանից Orange-ը 2-ից 3 անգամ ավելացնում է Պանտերա ամսական բաժանորդագրության սակագնային պլաններում ներառված շարժական ինտերնետի փաթեթները: Առաջարկը վերաբերում է Պանտերայի բոլոր բաժանորդներին` և՛ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և՛ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան:
01.11.2012
Orange-ի նոր կանխավճարային քարտերով այսուհետ կարելի է բոնուսային միավորներ կուտակել Երևան City սուպերմարկետներում
Այսօր Orange-ը և Երևան City սուպերմարկետների ցանցը մեկնարկում են յուրօրինակ համագործակցություն, որի շրջանակներում բոլոր Երևան City սուպերմարկետներում առկա Orange տաղավարում բաժանորդագրվելով Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը և ձեռք բերելով հատուկ 500 դրամ արժողությամբ SIM քարտ` բաժանորդները հետագա բոլոր լիցքավորումների գումարի 4%-ի չափով կստանան բոնուսային միավորներ իրենց Երևան City բոնուս քարտին: Հատուկ քարտերը կարելի է ձեռք բերել միայն բոնուս քարտի առկայության դեպքում:
01.11.2012
Orange-ն առաջարկում է ավելի շատ ինտերնետ, ավելի հզոր մոդեմ ու ավելի արագ ցանց
Այսօրվանից Orange-ը շուրջ 60%-ով ավելացնում է Ինտերնետ Հիմա և Myfi ծառայությունների բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները: Առաջարկը վերաբերում է ինտերնետի բոլոր բաժանորդներին` և նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Այսպիսով, Ինտերնետ Հիմա 6,000 սակագնային պլանին միանալով` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի 3ԳԲ փաթեթ նախկին 2-ի փոխարեն, 9,000-ի դեպքում` 10ԳԲ նախկին 6-ի փոխարեն, 11,000-ի դեպքում`20ԳԲ նախկին 11-ի փոխարեն, իսկ 20,000-ի դեպքում` 40ԳԲ նախկին 24-ի փոխարեն:
01.11.2012
Orange-ի բաժանորդները կարող են թարմացնել այլ սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները Orange Բլոգի միջոցով
Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr: Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում:
30.10.2012
Մեկնարկեց “ArmNet 2012” նախագիծը
Այսօր մեկնարկեց “ArmNet Awards 2012” համահայկական ինտերնետային մրցույթը և “ArmNet 2012” միջոցառումների շարքը:
ArmNet 2012-ը կազմակերպում և իրականացնում են Maeutica բրենդինգային գործակալությունը (նախկին SPMS), Orange Արմենիա և ISOC AM (“Ինտերնետ Հանրություն“ ՀԿ) կազմակերպությունները:
25.10.2012
Orange-ն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմն ընդամենը մեկ դրամով
Այսօրվանից Orange-ն առաջարկում է ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ինտերնետ մոդեմն ընդամենը մեկ դրամով` մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին: Մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 22 000 դրամով: