նորություններ

Ինտերնետ Միասին. նոր ծառայություն Orange-ի ինտերնետ բաժանորդների համար 19.12.2011

Ինտերնետ Միասին. նոր ծառայություն Orange-ի ինտերնետ բաժանորդների համար

Այսօր Orange-ը մեկնարկեց Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի:

«Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից »,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք