նորություններ

Orange Հիմնադրամի աջակցությամբ Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզն արդեն ջեռուցում ունի Orange-ի աշխատակիցները` բարեգործական նախագծերի համակարգողներ 05.03.2012

Orange Հիմնադրամի աջակցությամբ Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզն արդեն ջեռուցում ունի Orange-ի աշխատակիցները` բարեգործական նախագծերի համակարգողներ

Այսօրվանից Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզ-նախակրթարանը, որն ունի մոտ 200 սան, կօգտվի ջեռուցման նոր համակարգից: Մանկապարտեզի` ջեռուցման համակարգով վերազինման ծրագիրն իրականացվել է Orange Հիմնադրամի կողմից վերջերս մեկնարկած հատուկ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ և աջակցել այս ժամ այն խնդրի լուծմանը: Գյումրիի մանկապարտեզն Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող նախագծերից առաջինն է:

«Մենք չափազանց կարևորում ենք մեր աշխատակիցների ներգրավումը ընկերության հասարակական գործունեությանը: Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է, մեր աշխատակիցներն այդ ծրագրերի իրականացման անմիջական մասնակիցն են դառնում: Սակայն մենք փորձեցինք գնալ ևս մեկ քայլ առաջ. այժմ մեր աշխատակիցները կարող են իրենք դառնալ նախագծի հեղինակ և համակարգող: Orange Հիմնադրամն ուրախ է աջակցել ընկերության աշխատակիցներին փոքր կամ մեծ չափով լուծել խնդիրներ, որոնք վերջիններս տեսնում կամ կարևորում են իրենց շուրջ», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

«Արձագանք» մանկապարտեզը միակն է 6000 բնակիչ ունեցող թաղամասում, և նախինում ձմռան ամիսներին ջեռուցումն իրականացնում էր` առանձին սենյակներում տեղադրելով գազով կամ նավթով աշխատող փոքրիկ վառարաններ, որոնք ոչ միայն անվտանգ չէին, հաշվի առնելով երեխաների ներկայությունը, այլ նաև չէին ապահովում տաք ջուր: Մանկապարտեզի համար դրամաշնորհը ստացել է Orange-ի աշխատակից, ծագումով գյումրեցի Արտուշ Մարտիրոսյանը, որն առավել, քան որևէ մեկը, կարող էր հասկանալ տեղի կարիքները:

Ջեռուցման նոր համակարգի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 2,8 միլիոն դրամ:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa
ezetop QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք