նորություններ

Orange-ը Հայաստանում ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը` Samsung գալակտիկայի նորագույն սմարթֆոնը 17.02.2012

Orange-ը Հայաստանում ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը` Samsung գալակտիկայի նորագույն սմարթֆոնը

Այսօր Orange-ը ներկայացրեց Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus-սմարթֆոնը ` առաջինը, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, և որը մշակվել է Samsung-ի և Google-ի համատեղ աշխատանքի արդյուքում: Այս նորագույն բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Համադրելով Samsung Galaxy Nexus-ը Orange-ի 3G+ ցանցի հետ, որը Հայաստանի երեք մեծ քաղաքներում առաջարկում է մինչև 42Մբ/վ, իսկ մյուս բնակավայրերում` 21Մբ/վ տեսական ներբեռնման արագություն, բաժանորդները կկարողանան լավագույնս վայելել տեխնոլոգիաների աշխարհի նորարարություններն ամենուր Հայաստանում:

Samsung Galaxy Nexus-ը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից: Ավելին, Պանտերա բաժանորդագրության սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելիս Orange-ի բաժանորդները կարող են լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարավորությունները, քանի որ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 350,000 դրամով:

Samsung Galaxy Nexus-ը բաժանորդներին է ներկայանում բազմաթիվ հնարավորություններով` 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով, HD Super Amoled էկրանով, որոնք ապահովում են պատկերի անհավատալի որակ և ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն: Այն ունի full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը: Սմարթֆոնին ինտեգրված է Google+ սոցիալական ցանցը, որի շնորհիվ կարելի է կազմակերպել միաժամանակյա տեսազանգեր մինչև ինը օգտագործողի հետ:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange Care անկյուններում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն: Samsung Galaxy Nexus -ով Orange-ի բաժանորդները կկարողանան լիովին վայելել ինտերնետը` ներառյալ հայերենով էջերը:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa
QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք