07.02.2013
Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանց Էջմիածնում
Այսօր Orange-ը հայտարարեց մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ 3G+ տեխնոլոգիայով հագեցած ցանցի մեկնարկը Էջմիածնում՝ Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքում: Այսպիսով Էջմիածինը միանում է Երևանին, Գյումրիին և Վանաձորին, որտեղ արդեն մեկ տարուց ի վեր Orange-ի ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 42Մբ/վ արագություն:
05.02.2013
Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը
Այսօր ավելի քան 90 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին:
04.02.2013
Միջազգային ուսումնասիրության արդյունքներով Orange-ի ցանցը Հայաստանում ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը
Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում և ստացում, ֆայլերի վերբեռնում և նեռբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով և հատուկ ծրագրերով:
01.02.2013
Orange-ի բաժանորդները ստանում են 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց
Orange-ն այսօր հայտարարեց, որ երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչեւ մարտի 31-ը: Ըստ այդմ, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
31.01.2013
30 դրամ աննախադեպ սակագին Ռուսաստանում զանգերի և GPRS-ի համար
Orange-ը և MegaFon-ը ուրախությամբ տեղեկացնում են երկու ընկերությունների միջև ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման և ընդլայման մասին: 2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Սկսած փետրվարի 1-ից՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս:
24.01.2013
Orange-ը կընդլայնի ծածկույթը Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում
Օրանժ Արմենիան 2013թ. ընթացքում կընդլայնի իր ցանցի ծածկույթը` ընդգրկելով Սյունիքի մարզի Դիցմայրի, Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը: Նշված բոլոր գյուղերում կներդրվի կապի ժամանակակից տեխնոլոգիա, որն ունի մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորություն:
22.01.2013
Տեղեկատվություն բաժանորդներին
Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 4-ից 5-ի սահմաններում, Orange-ում կիրականացվեն ցանցի բարելավման և վերազինման աշխատանքներ՝ ձայնային ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: Orange-ը կգործադրի ջանքեր՝ նվազագույնի հասցնելու աշխատանքների հետևանքով ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը: Կանխավ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար:
15.01.2013
Մեկնարկեց Orange Գրքի մրցույթի հանրային քվեարկության փուլը
Այսօր մեկնարկեց «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի երկրորդ փուլը` հանրային քվեարկությունը: Առաջին փուլի արդյունքներով, որի ընթացքում ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, երկրորդ փուլում ընթերցողների լայն զանգվածների դատին են հանձնվում հետևյալ ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է տվյալ անվանակարգում հաղթողի կոչմանը.
10.01.2013
Ամանորի գիշերը Orange-ի ցանցն ապահովել է կապի գերազանց որակ
Այս տարվա Ամանորի գիշերը Orange-ի բաժանորդները, ինչպես ամեն տարի, կատարել են միլիոնավոր զանգեր՝ շնորհավորելու և ուրախ նոր տարի ցանկանալու Հայաստանում և արտերկրում բնակվող իրենց հարազատներին: Արդեն երրորդ տարին անընդմեջ Orange-ի ցանցն այդ՝ բոլորի համար կարևոր ու թանկ պահին աշխատում է անխափան՝ ապահովելով ձայնի ու զանգի միացման գերազանց որակ:
29.12.2012
Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի ամանորյա շնորհավորանքը
Օրանժ Արմենիայի և անձամբ իմ անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել Հայաստանի բոլոր բնակիչների, և Orange-ի 600 000 բաժանորդների Նոր տարին:
25.12.2012
Նոր` Ինտերնետ Հիմա 21.6 Մբ/վ մոդեմն ընդամենը 1 դրամով նաև Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար
Այսօրվանից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես կարող են ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը հատուկ գնով : Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 4000 դրամ, սակայն մինչև փետրվարի 28-ը բաժանորդագրվելու պարագայում մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով:
21.12.2012
Orange-ի 20 000 բաժանորդներ ստացել են միջազգային նվեր-րոպեներ
Այսօր Orange-ը հայտարարեց «Անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» աննախադեպ առաջարկի նախորդ շաբաթվա արդյունքները: Դեկտեմբերի 10-ից 17-ը ընկած ժամանակահատվածում ամանորյա այս նոր առաջարկի շնորհիվ շուրջ 20 000 Orange-ի բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար`պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից:
18.12.2012
Orange-ը մեկնարկեց OrangePremier ծրագիրն իր ամենահավատարիմ բաժանորդների համար
Այսօր Orange-ը հանդես եկավ հեռահաղորդակցության ոլորտում բացառիկ նոր ծառայությամբ` մեկնարկելով OrangePremier ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Orange-ի բաժանորդ և մշտապես ակտիվորեն օգտվել են ընկերության մատուցած ձայնային ծառայություններից:
15.12.2012
Մեկնարկեց Ազգային կինոյի 2013թ. «Հայակ» մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
Հայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած “Հայակ” ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 13-ին`Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որին արդեն միացել է նաեւ Հայկական ազգային կինոակադեմիան, հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է:
14.12.2012
Orange-ը մեկնարկեց iPhone 5-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում
Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում iPhone 5-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին: iPhone 5-ը ամենաբարակ և ամենաթեթև iPhone-ն է երբև, այն օժտված է բարձր հստակության HD ձայնի հնարավորությամբ, որն այսօր Հայասստանում հնարավոր է կիրառել միայն Orange-ի ցանցում:
14.12.2012
Orange-ը սատարում է «Շարժական կապի համարների տեղափոխելիության» վերաբերյալ որոշումը
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ողջունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` «Շարժական կապի համարների տեղափոխելիության» վերաբերյալ այսօր ընդունած որոշումը: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգը կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից և հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար կիրականացվի անվճար:
13.12.2012
Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երեք երեխա կվերադառնա ընտանիք
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
13.12.2012
Orange-ի բաժանորդները կստանան անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց
Դեկտեմբերի 11-ին Orange-ի կողմից հայտարարված «Անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» առաջարկն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, ինչի մասին վկայում են հաճախորդների սպասարկման կենտրոնում ստացված զանգերի քանակը և առաջարկի մասին մանրամասներ ստանալու ցանկությունը:
11.12.2012
Ամանորին Orange-ի բաժանորդներն ավելի մոտ կլինեն իրենց արտերկրում ապրող բարեկամներին և ընկերներին
Շարունակելով իր ամանորյա տոնական առաջարկների արշավը` այսօր Orange-ը ներկայացրեց ևս մեկ նոր առաջարկ ձայնային ծառայությունների բաժանորդների համար, ովքեր բարեկամներ և ընկերներ ունեն արտերկրում և ցանկանում են վերջիններիս հետ ավելի շատ ու ավելի հեշտությամբ շփվել գալիք տոների ընթացքում: Մինչեւ հունվարի 31-ը պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կրկին կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
11.12.2012
Հայտնի են դարձել «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթի հաղթողները
Դեկտեմբերի 8-ին ուշ երեկոյան ավարտվեց «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ: «ArmNet Awards» ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում արդեն երրրորդ անգամ, կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը: