նորություններ

RSS

Վաղը տեղի կունենան «ArmNet 2012» միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը 07.12.2012 Վաղը տեղի կունենան «ArmNet 2012» միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը

«ArmNet 2012» նախագծի եզրափակիչ միջոցառումները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային երրորդ կոնֆերանսը ՝ «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով և «ArmNet Awards» համահայկական վեբ-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում:

«Գեղեցիկ» հեռախոսահամարներն Orange-ում կլինեն անվճար մինչև հունվարի 15-ը 06.12.2012 «Գեղեցիկ» հեռախոսահամարներն Orange-ում կլինեն անվճար մինչև հունվարի 15-ը

Այսօր Orange-ը հայտարարեց, որ երկարացնում է պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարներն անվճար ձեռք բերելու հնարավորությունը մինչև հունվարի 15-ը: 

Orange Հիմնադրամի աջակցությամբ կահավորվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մարզասրահը 06.12.2012 Orange Հիմնադրամի աջակցությամբ կահավորվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մարզասրահը
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Orange-ում Ամանորյա առաջարկներ ձայնային և ինտերնետ ծառայությունների համար 05.12.2012 Orange-ում Ամանորյա առաջարկներ ձայնային և ինտերնետ ծառայությունների համար

Այսօր Orange-ում մեկնարկեց ամանորյա տոնական առաջարկների արշավը ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:

Orange-ը  կմեկնարկի  iPhone 5-ի  պաշտոնական վաճառքը Հայաստանում դեկտեմբերի 14-ին 05.12.2012 Orange-ը կմեկնարկի iPhone 5-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում դեկտեմբերի 14-ին
Այսօր Orange-ը հայտարարեց, որ դեկտեմբերի 14-ին կմեկնարկի iPhone 5-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում: Այս ամենաբարակ և ամենաթեթև iPhone-ի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.apple.com/iphone.

Orange Հիմնադրամի աջակցությամբ երկու հատուկ կայքեր են մեկնարկել լսողության խանգարումներ ունեցողների համար 03.12.2012 Orange Հիմնադրամի աջակցությամբ երկու հատուկ կայքեր են մեկնարկել լսողության խանգարումներ ունեցողների համար
Այսօր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեցին երկու վեբկայքեր, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով: Փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով, և ժեստերի լեզվի առկայությունը կայքում բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:

Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները 30.11.2012 Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները

Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի:

Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի, Կապանի և Եղեգնաձորի համալսարանների 32 ուսանողների 30.11.2012 Orange Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի, Կապանի և Եղեգնաձորի համալսարանների 32 ուսանողների
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:

Orange-ի շարժական խանութը սկսում է շրջայցը Հայաստանի մարզեր 29.11.2012 Orange-ի շարժական խանութը սկսում է շրջայցը Հայաստանի մարզեր
Այսօր Orange-ը հայտարարեց իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք: 

Երեք Orange ընտանիք ամանորյա տոները կանցկացնի Փարիզում 27.11.2012 Երեք Orange ընտանիք ամանորյա տոները կանցկացնի Փարիզում
Այսօր հայտնի դարձան այն երեք ընտանիքները, որոնք Orange Ընտանիք փաթեթի բաժանորդ են և ակտիվացրել են այն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` դառնալով 1000-րդ, 2000-րդ և 3000-րդ ակտիվացնողները, ըստ նախապես հայտարարված կանոնների: Երեք ընտանիքներն էլ կստանան բացառիկ ամանորյա նվեր. եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաև` հյուրանոց Փարիզում: Հաջողակ ընտանիքներից մեկը Վանաձորից է, երկրորդը` Էջմիածնից, իսկ երրորդը` Արտաշատից:

Ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի ծրագիրն Արմավիրի մարզում 21.11.2012 Ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի ծրագիրն Արմավիրի մարզում
Արմավիրի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2012 թ. ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Orange-ը մասնակցեց Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպմանը 21.11.2012 Orange-ը մասնակցեց Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի գործարար համայնքի հետ Լիոնում անցկացված հանդիպմանը մասնակցում էր նաև Orange-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և Orange Արմենիայի խորհրդի անդամ Դոմինիկ Գարնիեն:

“ArmNet Awards 2012”-ի գրանցումն ավարտվեց  այս տարի մրցույթին ներկայացվել է 540 մասնակցության հայտ 21.11.2012 “ArmNet Awards 2012”-ի գրանցումն ավարտվեց այս տարի մրցույթին ներկայացվել է 540 մասնակցության հայտ

Նոյեմբերի 19-ին ավարտվեց “ArmNet Awards 2012”-ին մասնակցող կայքերի գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով 540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր:

Ավարտվեց Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը 19.11.2012 Ավարտվեց Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը
Երեկ կեսգիշերին ավարտվեց օգոստոսի 2-ին մեկնարկած "Orange Գրքի մրցանակ 2012" ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` բանաստեղծության, 39-ը` վեպ/վիպակ, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցույթին մասնակցում էին 130 ստեղծագործություն:

Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան և Մայիսյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ 15.11.2012 Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան և Մայիսյան գյուղերում բացվեցին համակարգչային կենտրոններ
Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Շիրակի մարզի Ախության և Մայիսյան գյուղերում բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք հիմնվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:

Orange Խորհրդատուն ամեն շաբաթ Facebook-ում առցանց կպատասխանի այցելուների հարցերին 13.11.2012 Orange Խորհրդատուն ամեն շաբաթ Facebook-ում առցանց կպատասխանի այցելուների հարցերին
Այսօրվանից Orange-ը սկսում է նոր նախագիծ Facebook սոցիալական ցանցի օգտագործողների համար: Շաբաթական մեկ օր, մեկ ժամվա ընթացքում Orange Արմենիայի Facebook-ի պաշտոնական էջում Orange-ի տարբեր ոլորտների մասնագետներ առցանց կպատասխանեն սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին` նախապես հայտարարված թեմայի շուրջ: Թեմաները կընտրվեն Orange-ի բաժանորդների սպասարկման կենտրոնին հաճախակի հղած հարցերի հիման վրա և կհրապարակվեն Orange Արմենիայի Facebook-ի պաշտոնական էջում մեկ օր շուտ:

Orange Հայաստանում երեք տարեկան է. ընկերությունը կրկին հանդես է գալիս նոր առաջարկներով 05.11.2012 Orange Հայաստանում երեք տարեկան է. ընկերությունը կրկին հանդես է գալիս նոր առաջարկներով
Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին, ինչի առթիվ ընկերությունը ոչ միայն ամփոփեց վերջին մեկ տարին, այլ նաև հանդես եկավ մի շարք լավ նորություններով ձայնային ծառայությունների և ինտերնետի ոլորտում` ասելով, որ արդեն ժամանակն է միանալ Orange-ին:

Orange-ն ավելացրել է Պանտերայի սակագնային պլաններում ներառված մեգաբայթերը 01.11.2012 Orange-ն ավելացրել է Պանտերայի սակագնային պլաններում ներառված մեգաբայթերը
Այսօրվանից Orange-ը 2-ից 3 անգամ ավելացնում է Պանտերա ամսական բաժանորդագրության սակագնային պլաններում ներառված շարժական ինտերնետի փաթեթները: Առաջարկը վերաբերում է Պանտերայի բոլոր բաժանորդներին` և՛ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և՛ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: 

Orange-ի նոր կանխավճարային քարտերով այսուհետ կարելի է բոնուսային միավորներ կուտակել Երևան City սուպերմարկետներում 01.11.2012 Orange-ի նոր կանխավճարային քարտերով այսուհետ կարելի է բոնուսային միավորներ կուտակել Երևան City սուպերմարկետներում
Այսօր Orange-ը և Երևան City սուպերմարկետների ցանցը մեկնարկում են յուրօրինակ համագործակցություն, որի շրջանակներում բոլոր Երևան City սուպերմարկետներում առկա Orange տաղավարում բաժանորդագրվելով Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը և ձեռք բերելով հատուկ 500 դրամ արժողությամբ SIM քարտ` բաժանորդները հետագա բոլոր լիցքավորումների գումարի 4%-ի չափով կստանան բոնուսային միավորներ իրենց Երևան City բոնուս քարտին: Հատուկ քարտերը կարելի է ձեռք բերել միայն բոնուս քարտի առկայության դեպքում:

Orange-ն առաջարկում է ավելի շատ ինտերնետ, ավելի հզոր մոդեմ ու ավելի արագ ցանց 01.11.2012 Orange-ն առաջարկում է ավելի շատ ինտերնետ, ավելի հզոր մոդեմ ու ավելի արագ ցանց
Այսօրվանից Orange-ը շուրջ 60%-ով ավելացնում է Ինտերնետ Հիմա և Myfi ծառայությունների բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները: Առաջարկը վերաբերում է ինտերնետի բոլոր բաժանորդներին` և նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Այսպիսով, Ինտերնետ Հիմա 6,000 սակագնային պլանին միանալով` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի 3ԳԲ փաթեթ նախկին 2-ի փոխարեն, 9,000-ի դեպքում` 10ԳԲ նախկին 6-ի փոխարեն, 11,000-ի դեպքում`20ԳԲ նախկին 11-ի փոխարեն, իսկ 20,000-ի դեպքում` 40ԳԲ նախկին 24-ի փոխարեն:


News 61 - 80 392
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք