29.08.2012
Ֆրանսիս Ժելիբտերը նշանակվել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն
Այսօր Orange Արմենիան հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր Orange Արմենիան 2009թ. հունվարից ի վեր:
28.08.2012
Orange-ն առաջարկում է նոր ուսումնական տարին դիմավորել նոր հեռախոսով
Ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն առաջարկում է ձեռք բերել երիտասարդների շրջանում մեծ հաջողություն ունեցող հեռախոսներ ընդամենը 1 դրամով, ինչպես հետվճարային, այնպես էլ կանխավճարային ծառայությունների հետ միասին:
27.08.2012
Orange Հիմնադրամի աջակցությամբ Սպիտակի շրջանի Արևաշող գյուղի մանկապարտեզն ունի լիարժեք կահավորանք
Լոռու մարզի Արևաշող գյուղի նորակառույց մանկապարտեզն իր դռները կբացի երեխաների առջև գեղեցիկ կահավորված և ժամանակակից խոհանոցային սարքավորումներով հագեցած շենքում: Արևաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ և ի տարբերություն բազմաթիվ այլ գյուղերի` դրական ժողովրդագրական աճ, սակայն մինչ օրս չուներ մանկապարտեզ: Արևաշող գյուղի համայնքի և կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է` ընդունելու մինչդպրոցական հասակի 60 սաների: Այն ոչ միայն թույլ է տալու երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալու:
25.08.2012
Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ` հուլիս ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
24.08.2012
Orange Հիմնադրամն աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը
Այսօր Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը /ՀԳՀՄ/ և Orange Հիմնադրամը «Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի» շրջանակներում մեկնարկեցին «Ձեռներեց կանայք դառնան կայուն, զարգացող և ավելի մրցունակ» կլոր սեղանի վերջին` երրորդ փուլը: Նախագծի առաջին փուլին մասնակցել են կին ձեռներեցներ, որոնք ներկայացնում են փոքր ու միջին բիզնես ոլորտը` մարքեթինգ, տարբեր ծառայություններ, կար ու ձև, առևտուր, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններ և այլն: Երկրորդ և այսօր մեկնարկած երրորդ փուլին մասնակցում են սկսնակ կին ձեռներեցներ, որոնք, բացի տարբեր փորձագետների հետ հանդիպումներից, որոնց շնորհիվ կկարողանան ձեռք բերել հարկային օրենսդրությանը, մարքեթինգային հմտություններին, բիզնեսի գրված ու չգրված կանոններին վերաբերող գիտելիքներ, կկարողանան նաև փորձի փոխանակում ունենալ մանր ու միջին բիզնեսով զբաղվող` արդեն ավելի փորձառու կանանց հետ:
23.08.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Հունաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար:
15.08.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 6-ից օգոստոսի 12-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Հերբերտ Դարբինյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Մոսկվա քաղաքում բնակվող իր եղբայրը: Հերբերտը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում եղբորն այցելելու համար:
08.08.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Սոֆյա Սարուխանյանն է, ում զանգահարել էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող իր քույրը: Սոֆյան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում քրոջն այցելելու համար:
07.08.2012
Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների
Orange Հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով երեխաներն այս տարի ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:
02.08.2012
Մեկնարկեց Orange Գրքի մրցանակ 2012-ը
Այսօր Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2012" գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաև խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև միանում է գրքի և ընթերցանության տոնին, քանի որ Երևանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
27.07.2012
Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ
Ավարտվեց Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում և որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
25.07.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 16-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Նարինե Պետրոսյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում բնակվող իր եղբայրը: Նարինեն կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում եղբորն այցելելու համար:
19.07.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արման Խաչիկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր ազգականը: Նա կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Մոսկվա այցելելու համար:
17.07.2012
Orange-ն առաջարկում է մուտքային զանգերի լավագույն սակագինը Վրաստանում և Թուրքիայում ռոմինգի համար
Orange-ն այսօր հայտարարեց ռոմինգի մուտքային զանգերի հատուկ սակագնի մասին ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:
14.07.2012
Որպես ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի պաշտոնական գործընկեր` Orange-ին հաջողվեց կյանքի կոչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլային իրադարձությունը ավելի շատ ֆուտբոլասերների համար, քան երբևէ
ՈՒԵՖԱ EURO 2012TM-ն արդեն ավարտվել է: Orange-ի շնորհիվ այս ֆուտբոլային տոնը կարողացան վայելել ավելի շատ ֆուտբոլասերներ, քան երբևէ նախկինում:
13.07.2012
WiFi ինտերնետ` արդեն նոր շարժակազմի բոլոր ավտոբուսներում
Երևանի քաղաքապետարանը և Orange-ը ընդլայնում են մեկ տարի առաջ մեկնարկած նախագիծը
11.07.2012
Orange-ը Հայաստանում ներկայացրեց Nokia 808 PureView սմարթֆոնը
Երևան, հուլիսի 11, 2012թ. – Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական և Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման ամենաբացառիկ հնարավորությունները:
11.07.2012
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 2-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Աննա Հարությունյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Կուրսկ քաղաքում բնակվող իր ծնողներից: Աննան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում ծնողներին այցելելու համար:
10.07.2012
Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ 15-ամյա Լիլիթը կրկին ընտանիքում է
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի առաջին ամսվա արդյունքների մասին: Նախագիծը, որը մեկնարկել է հունիսի 1-ին, թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
10.07.2012
Նոր սակագին Ռուսաստան զանգահարելու համար
Orange-ը տեղեկացնում է, որ դեպի Ռուսաստան միջազգային զանգերի ինքնարժեքի բարձրացման պատճառով հուլիսի 10-ից կգործի նոր սակագին դեպի Ռուսաստան միջազգային զանգերի համար: Ռուսաստանի ֆիքսված և շարժական կապի հեռախոսահամարներին Orange-ի բաժանորդները կզանգահարեն 40 դրամ/րոպե սակագնով նախկին 30 դրամ/րոպեի փոխարեն: