նորություններ

Orange-ում նոր հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար 09.12.2011

Orange-ում նոր հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար

Այսուհետ սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ ոչ միայն Orange- խանութների Orange Care անկյուններում, այլև նոր հեռախոսային ծառայության միջոցով: Հայաստանում առաջին անգամ առաջարկվող այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես Orange հեռախոսահամարից հավաքել 500: Վերապատրաստված տեխնիկական անձնակազմը պատրաստ է օգնել զանգահարողներին կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորումները սմարթֆոնում, ինչպես նաև ցուցաբերել այլ տեխնիկական աջակցություն: Ծառայությունը վճարովի է. մեկ րոպեի արժեքն է 150 դրամ, իսկ գանձումը կատարվում է ըստ վայրկյանների:

“Սմարթֆոնների արագ տարածմանը զուգընթաց` Orange-ը ցանկանում է դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում: Ընկերությունը հասկանում է այն դերը, որ կարող է ունենալ իր բաժանորդների ամենօրյա կյանքում` նաև օգնելով և հնարավորություն տալով օգտագործել “խելացի” սարքերի բոլոր հնարավորությունները”, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ավելին իմանալու համար` http://orangearmenia.am/phones/Orange-Care/:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք