31.08.2010
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` Orange-ն այսօր հայտարարեց երկու աներևակայելի առաջարկների մասին. առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով:
Մինչև հոկտեմբերի 31-ը Orange-ի հաճախորդները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված և բրենդավորված Nokia, Samsung և Alcatel նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով` պարզապես որևէ Orange խանութում լիցքավորելով հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար մինչև 2011թ. մարտի 1-ը:
Այսքանով աշնանային անակնկալները Orange-ում չեն ավարտվում: Նոր ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն ունի ևս մեկ հրաշալի նվեր: «Խոսենք» և «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները սեպտեմբերի 1-ի ամբողջ օրվա ընթացքում կարող են զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, նույն 1 դրամ/րոպե սակագինը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը դեպի բոլոր Orange համարներ կատարված զանգերի համար: