11.08.2010
Orange-ում դու հոգատար ձեռքերում ես
Այսօր Orange-ը մեկնարկեց Orange Care ծառայությունը, որը էապես կհեշտացնի հեռախոսների և սմարթֆոնների օգտագործումը հաճախորդների կողմից: Orange Care-ի շրջանակներում մատուցվում է 3 ծառայություն` «Միացրու հեռախոսդ», «Փոխանցիր եւ պահիր» և «Սկսիր օգտվել սմարթֆոնիցդ»:
Նշված ծառայությունների շնորհիվ այսուհետ Orange-ի խանութներում հեռախոս կամ սմարթֆոն գնելիս հաճախորդները կստանան մասնագիտական խորհրդատվություն: Վերապատրաստված տեխնիկական անձնակազմը` Orange էքսպերտները, կօգնեն բաժանորդներին հեշտությամբ ծանոթանալ իրենց նոր հեռախոսի բոլոր հնարավորություններին. կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորում:
Փոխանցիր եւ պահիր ծառայությա շրջանակներում Orange-ի մասնագետները կօգնեն հին հեռախոսի տվյալներն ամբողջությամբ փոխանցել նորի մեջ կամ պահպանել USB-ի ֆլեշի վրա:
Իսկ սմարթֆոնների գնորդներին Orange էքսպերտները կօգնեն ոչ միայն կողմնորոշվել հեռախոսի մոդելի ընտրության հարցում, այլ նաև սահմանել SMS-ի, MMS-ի, ինտերնետի, էլեկտրոնային փոստի ցանցային կարգավորումները: Նշված ծառայություններն անվճար կտրամադրվեն iPhone, HTC Tattoo, HTC Desire, Nokia N97 և Nokia E71 մոդելների գնորդներին: Ցանկության դեպքում հաճախորդներին կտրամադրվի խորհրդատվություն նաև ծրագրային օգտագործման վերաբերյալ և նրան հեռախոսները կգրանցվեն համապատասխան Application Store-ում:
Ավելին, Orange Care ծառայության շրջանակներում այսուհետ Orange-ի խանութներից գնած բոլոր iPhone-ներում Orange-ի մասնագետներն անվճար կտեղադրեն iPhone4-ի օպերացիոն համակարգը, որը նոր ֆունկցիոնալ հնարավորություններ կընձեռի iPhone-ի սիրահարներին:
Orange Care-ի ծառայություններն այժմ հասանելի են Orange-ի 16 խանութներում, սակայն դրանց ցանկը շարունակաբար ընդլայնվելու է: