նորություններ

Orange-ը մեկնարկում է համագործակցություն ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ 12.12.2011

Orange-ը մեկնարկում է համագործակցություն ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում նաև տեղի ունեցավ անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:

Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք