նորություններ

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Հայաստանի Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ 29.11.2011

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Հայաստանի Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ

Այսօր Orange Արմենիան ստորագրեց համագործակցության համաձայնագիր Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Ֆրանսիական համալսարանն արդեն բազմաթիվ տարիների ավանդույթներ ունի Հայաստանում և կարողացել է դառնալ երկրի լավագույն համալսարաններից մեկը, իսկ դրա շրջանավարտները` փնտրված մասնագետներ: Ուրախ ենք այս նոր մակարդակի համագործակցության համար, որը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաև բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը նաև համալսարան էր եկել լավ 26 ուսանողների համար լավ լուրով: Ընկերության բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարանին փոխանցվեց երեք միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք