նորություններ

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Գավառի պետական համալսարանի հետ 21.12.2011

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Գավառի պետական համալսարանի հետ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Գավառի պետական համալսարանի հետ: Համալսարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Orange-ի` բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրի կազմման գործընթացին` որպես խորհրդատուներ:

«Գավառի համալսարանով մենք ամփոփում ենք 2011թ. կարևոր փուլ, որի ընթացքում համագործակցություն սկսեցինք Հայաստանի 9 բուհերի հետ: Համագործակցության համաձայնագրերը նախատեսում են ինչպես գործատու-համալսարան սերտ կապեր` ուսանողներին ավելի հեշտությամբ աշխատանքային աշխարհ ընդունելու նպատակով, այլ նաև օգնություն լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Ուրախությամբ եմ նշում, որ դրանց մեծ մասը մարզային համալսարաններ կամ մարզային մասնաճյուղեր են, քանի որ մարզերի ուսանողներն ավելի շատ կարիք ունեն մեր աջակցությանը` լավ կարիերա մեկնարկելու համար », ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով Գավառի համալսարանին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 8 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանի առաջարկով` հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և ուսանողի առաջադիմություն:

2011թ. երկրորդ կիսամյակի ընթացքում Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց Հայաստանի 9 համալսարանների հետ` Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի և վերջինիս մարզային մասնաճյուղերի հետ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, Գավառի Պետական Համալսարանի և Գորիսի Պետական Համալսարանի հետ:

Հուշագրերի շրջանակներում արդեն կազմակերպվել են մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար, իրականացվել է այցեր ընկերության տարբեր բաժիններ, ստեղծվեցին 4 Wi-Fi անկյուններ, որոնց շնորհիվ ուսանողներն ու դասախոսներն այսօր կարող են օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange Wi-Fi ինտերնետից: Ընդհանուր հաշվով տրամադրվել է կրթաթոշակ 62 ուսանողի, հիմնականում` մարզային համալսարաններում:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք