նորություններ

Orange-ը կիրառում է նորարար սարք խանութները անվասայլակներով տեղաշարժվողների համար մատչելի դարձնելու նպատակով 16.02.2012

Orange-ը կիրառում է նորարար սարք խանութները անվասայլակներով տեղաշարժվողների համար մատչելի դարձնելու նպատակով

Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկեցին հատուկ սարքը: Այն կոչված է հասանելի դարձնել Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, և աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ` մեր տարածքները բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Մինչև տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր: Մենք սա համարում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության կարևոր խնդիրներից մեկը և փորձում ենք տալ բոլորին նույն հնարավորությունները մեր ծառայություններից օգտվելու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Իտալական արտադրության այս սարքը, որը ձեռք բերելուց առաջ Orange Արմենիան խորհրդակցել էր Ունիսոն հասարակական կազմակերպության հետ, համարվում է լավագույնն իր տեսակի մեջ:

«Ուրախ ենք տեսնել, որը Orange-ը մտահոգված է այս հարցով և քայլեր է ձեռնարկում անարգել միջավայր ստեղծելու ուղղությամբ: Այս սարքը բավականին նորարարական միջոց է, նույնիսկ արևմտյան երկրների համար: Հաճախ ենք լսում, որ չկան հաշմանդամ հաճախորդներ, այդ պատճառով էլ կարևոր չէ մատչելի դարձնել հասարակական վայրերի մուտքերը, սակայն պատճառն ու հետևանքն այս դեպքում ճիշտ հակառակն են: Եթե ոմանց համար այսպիսի լուծումը բավականին թանկ է, ապա այլ միջոցներ, ինչպես օրինակ թեքահարթակը, կարելի է ստեղծել հեշտորեն և առանց մեծ ծախսերի»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց, դրա արդյունավետության մասին բաժանորդների և խանութի աշխատակազմի արձագանքները ստանալուց հետո, ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa
QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք