նորություններ

Orange-ն առաջարկում է լավագույն սակագինը Վրաստանում ռոմինգի համար 15.07.2011

Orange-ն առաջարկում է լավագույն սակագինը Վրաստանում ռոմինգի համար

Orange-ն այսօր հայտարարեց ռոմինգի մուտքային զանգերի նոր սակագնի մասին: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 40 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ, իսկ որևէ հավելյալ կոդ հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է նաև բացառիկ 55 դրամ/րոպե սակագին մուտքային զանգերի համար Թուրքիայում և Orange Գոտու երկրներում: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նաև Mobistar-ը Բելգիայում: 


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք