նորություններ

«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում 23.02.2012

«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում

Այս տարվա փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ Մեդիակրթության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկեց « Անվտանգ համացանց » լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 5700 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 3800 անգամ:

Ծրագրի հաջողությունը ներգրավեց նոր գործընկերների` մասնավորապես Կրթության Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնին, և այս նոր համագործակցության շնորհիվ էլ ծրագիրն ընդլայնվել է, հատկապես մարզերում: Այսօրվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 500 դպրոցներում տեղի կունենա համացանցից անվտանգ օգտվելու կանոններին նվիրված բաց դաս, որին կմասնակցեն ավելի քան 10 հազար աշակերտներ Արագածոտնում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և մյուս բոլոր մարզերում:

«Մենք մեր բաժանորդների առաջարկում ենք անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի լավագույն «Kaspersky Internet Security» ծրագիրը: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվեն լիարժեք անվտանգության մեջ: Լինելով շարժական ինտերնետի մատակարար` մենք որոշակի պատասխանատվություն ունենք ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագիրը չի սահմանափակվում միայն դասընթացներով: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար: Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայքերի եւ 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց

QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք