նորություններ

Ապառիկ վաճառք Orange-ի խանութներում 04.08.2010

Ապառիկ վաճառք Orange-ի խանութներում

Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքների, նեթբուքների  և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 24% տարեկան տոկոսադրույքով:

Ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի և Ինեկոբանկի համագործակցության շնորհիվ:

Orange-ի հաճախորդների ապառիկ գործարքները կձեւակերպվեն Ինեկոբանկի մասնաճյուղերում, ուր նրանք կներկայացնեն  բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նախապես Orange-ի վաճառակետում կնքված պայմանագիրը: Ինեկոբանկը կստուգի հաճախորդի վարկարժանությունը, և, դրական որոշման դեպքում, վերջինիս հետ կկնքի պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր: Կնքված պայմանագիրը Orange-ի համապատասխան վաճառակետ ներկայացնելով` հաճախորդը կստանա իր նախընտրած սարքավորումը: Հետագա բոլոր վճարումները հաճախորդը կկատարի Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղում:

Այսուհետ Orange-ի վաճառակետերում սպասարկվելու են նաև Ինեկոբանկի APԱՌIK+ վճարային քարտերը, որոնք թույլ են տալիս շրջանցել վերոնշյալ գործընթացը:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa
QIWI

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք