նորություններ

Orange-ը մեկնարկում է դասընթացների շարք Հայաստանի 11 համալսարաններում 14.03.2012

Orange-ը մեկնարկում է դասընթացների շարք Հայաստանի 11 համալսարաններում

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հեռահաղորդակցության ցանցին նվիրված մեկօրյա դասընթացով մեկնարկեց Orange-ի հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կանցկացնեն Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար:

Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով և վերաբերելու են ընկերության աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր: Հատկանշական է, որ ծրագրի հետագա փուլերում ներառվելու են նաև այն բոլոր 5 մարզային համալսարանները, որոնց հետ Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց անցյալ տարեվերջին`Կապան, Գորիս, Վանաձոր և այլն:

«Այս ծրագիրը մեզ համար կրկնակի կարևորություն ունի: Մի կողմից դրա շնորհիվ մենք կարող ենք մեր փորձը փոխանցել սկսնակ մասնագետներին, նրանց տալ գործնական հմտություններ, տրամադրել գիտելիքներ ամենանորարար մեթոդների ու տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ մյուս կողմից այն մեզ թույլ է տալիս մեր լավագույն մասնագետներին ներառել ընկերության հասարակական գործուներության մեջ, նրանց նույնպես տալ իրենց աշխատանքային կյանքը դեռ նոր-նոր մեկնարկող ուսանողներին գիտելիքներ փոխանցելու ուրախությունն ու պատասխանատվությունը», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Այն երիտասարդ ինժեները, ով այսօր դասընթացն է վարում ապագա ռադիոինժեներների համար, երեք տարի առաջ է անցել աշխատանքի Orange-ում և այն ժամանակ ոչնչով չէր տարբերվում այսօրվա ուսանողներից: Ընդամենը երեք տարում, ամեն օր աշխատելով միջազգային բազմամյա փորձ ունեցող մասնագետների հետ և աշխատելով ամենանորարարական տեխնոլոգիաների հետ` նա այսօր արդեն ինքը կարող է իրենից երիտասարդներին գիտելիքներ փոխանցել: Վստահ ենք, որ այսօրվա ուսանողների շարքերում էլ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք որոշակի ուղղորդման ու աջակցության դեպքում լուրջ մասնագետներ կարող են դառնալ:», ասաց Orange Արմենիայի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:

Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին: Գրանցման համար ուսանողները պետք է հետևեն իրենց համալսարանում տեղադրված հայտարարություններին կամ դիմեն կոնտակտային անձին (դեկանատ, ամբիոն, կարիերայի զարգացման կենտրոն և այլն):


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք