նորություններ

Orange Հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի համայնքային կենտրոնը կահավորվեց ու համալրվեց մարզական գույքով 06.02.2012

Orange Հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի համայնքային կենտրոնը կահավորվեց ու համալրվեց մարզական գույքով

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ունեցող միջոցառումների համար: Գյուղում բացվել է համայնքային կենտրոն, որի կահավորումը, մարզական գույքի ձեռքբերումն ու գրադարանի ստեղծումն իրականացվել են Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

« Յուրաքանչյուր փոքր կամ մեծ գյուղի հասարակական բնականոն կյանքի համար կենսական կարևորություն ունի համայնքային կենտրոնը: Այսուհետ Վազաշենի բնակիչները կունենան հարմարավետ վայր, որտեղ կհավաքվեն մտքեր փոխանակելու կամ ժամանցի համար, իսկ երեխաները կկարողանան մասնակցել սպորտային կամ պարային խմբակների: Հրաշալի գիտակցում ենք, թե ինչպիսի կարևորություն ունի այս վայրը Վազաշենի համար, որը գտնվում է սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

1080 բնակիչ ունեցող այս սահմանամերձ գյուղի համայնքային կենտրոնի շենքի կառուցումը մեկնարկել էր 20 տարի առաջ, սակայն մնացել էր անավարտ: Նոր շենքը կառուցվել է 2011թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և համայնքի կողմից:

Վազաշենի համայնքային կենտրոնի կահավորման և սպորտային գույքի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,390,000 դրամ:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք