նորություններ

Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի աջակցությամբ  արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների 07.08.2012

Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների

Orange Հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով երեխաներն այս տարի ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան աուտիզմով 16 երեխաների համար նրանց խնամակալների և հատուկ մանկավարժների ուղեկցությամբ կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ: Ճամբարը առավելագույնս նպաստում է երեխաների շփմանն իրենց հասակակիցների հետ:

Այս տարի ճամբարում իրենց վերապատրաստումն են անցնում ֆրանս-հայկական մասնագիտական դպրոցի երկու ուսուցիչ, որոնք ապրելով աուտիզմով երեխաների հետ կողք-կողքի` կծանոթանան այս երեխաների վարքագծին, նրանց հետ աշխատանքի առանձնահատկություններին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կենտրոնում աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրումը:

Այս նպատակով ԱրԲեՍ առողջության կենտրոնի և Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի երկու մասնագետ արդեն վերապատրաստում են անցել Ֆրանսիայում` Լիոնի մասնագիտական ուսուցման կազմակերպման կենտրոնում, որն էլ հետագայում կհանդիսանա ծրագրի գործընկերը: Նախատեսվում է Ֆրանսիայից փորձագետի հրավիրում Հայաստան:

Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է և ներառում է մի քանի նախագիծ. Երևանում մեկ և մարզերում յոթ վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով: Երևանյան երկու դպրոցում ու երկու մանկապարտեզում, ինչպես նաև Կոտայքի մարզի 4 դպրոցներում և 4 մանկապարտեզներում իրականացվել են աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 200 մանկավարժ, երեխա և ծնող: Կոտայքի մարզում և Երևան քաղաքի երկու պոլիկլինիկաներում առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար կազմակերպվել են կրթական դասընթացներ աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի հայտնաբերման նոր` CHAT մեթոդի ուսուցման նպատակով: Դասընթացներն արդեն անցկացվել են Կոտայքի մարզում, որոնց մասնակցել են 200 մասնագետ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի պոլիկլինիկաներից մեկում վերականգնողական ծառայության ստեղծման պիլոտային ծրագիր, որի նպատակն է աուտիզմով և զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության ծառայության մատչելիությունը:

« Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև: Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին, որոնց համար այնքան կարևոր է ունենալ շփում և ժամանց », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Ինչպես նշեց “Արաբկիր” Միացյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, “Արաբկիր” Բժշկական համալիրի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը,- Ճամբարը հասարակության մի փոքրիկ մոդել է, որտեղ երեխաները դրսևորում են շփման, հաղորդակցման և վարքագծի իրենց կարողությունները: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ այս երեք տարիների ընթացքում մեծ արդյունքներ ունենք աուտիզմով երեխաների մոտ, որոնք եթե սկզբում նույնիսկ չէին ուզում ներս մտնել ճամբար , ապա այժմ ժամանակի մեծ մասն անց են կացնում երեխաների և հատուկ մանկավարժների հետ, նույնիսկ ունեն ընկերներ, ուտում են այն կերակրատեսակները, որոնք երբևիցե չէին կերել, մասնակցում են խաղերին և միջոցառումներին: Ճիշտ է այս ոլորտում անելիքները դեռ շատ են, բայց կարող եմ ասել, որ մեր սպասելիքները արդարացված են: Վստահ եմ , որ նման երեխաներն իրենց լիարժեք տեղը կգտնեն մեր հասարակության մեջ: Սա թերևս մեր յուրաքանչյուրի նպատակն է:»

2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 25.869 միլիոն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների և գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:

Orange Հիմնադրամի մասին

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք