մամլո հաղորդագրություն

RSS

09.09.2010 Նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմներ և նվերներ Orange-ից
Նոր ուսումնական տարվա սկզբի հետ միասին նկատելիորեն աճել է Ինտերնետ Հիմա մոդեմների նկատմամբ հետաքրքրությունը և վաճառքների ծավալը ուսանողների և դպրոցականների շրջանում: Այս միտումներին ընդառաջ` Orange-ն այսօրվանից առաջարկում է հատուկ երիտասարդների համար նախատեսված նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմներ, որոնք կշեշտեն նրանց անհատականությունը և երիտասարդական ազատությունը:

31.08.2010 Հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով
“Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է Հայաստանում, և մենք նշում ենք այս նոր սկիզբը բոլորի հետ միասին: Վաղը բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ կսկսեն ուսումնական տարին, իսկ ոմանք առաջին անգամ կգնան դպրոց կամ համալսարան: Շնորհավորում ենք բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ և ցանկանում մեծ հաջողություններ: Իսկ մենք այս առթիվ անմոռանալի նվեր ենք պատրաստել բոլոր համար”, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

28.08.2010 Orange-ը սահմանում է նոր չափանիշ գերարագ շարժական ինտերնետի ոլորտում
Այսօր Orange-ը մեկնարկեց իր նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմների վաճառքը, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել բեռնումներ համացանցից մինչև 14.4Մբ/վ տեսական արագությամբ: Այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաև վերազինված ամենաարդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության և որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում:

26.08.2010 Orange-ը և RIM-ը ներկայացնում են BlackBerry ծառայությունը Հայաստանում
Orange-ն առաջարկում է BlackBerry ծառայությունները կորպորատիվ բաժանորդներին, փոքր բիզնեսի ներկայացուցիչներին և անհատներին:

11.08.2010 Orange-ում դու հոգատար ձեռքերում ես
Այսօր Orange-ը մեկնարկեց Orange Care ծառայությունը, որը էապես կհեշտացնի հեռախոսների և սմարթֆոնների օգտագործումը հաճախորդների կողմից: Orange Care-ի շրջանակներում մատուցվում է 3 ծառայություն` «Միացրու հեռախոսդ», «Փոխանցիր եւ պահիր» և «Սկսիր օգտվել սմարթֆոնիցդ»:

04.08.2010 Ապառիկ վաճառք Orange-ի խանութներում

Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքների, նեթբուքների  և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 26% տարեկան տոկոսադրույքով:

29.07.2010 Orange-ը շարունակում է ընդլայնել իր ծածկույթը
Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը` իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, ինչպես նաեւ ուժեղացնելով այն միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա:

23.07.2010 Orange-ը ներկայացնում է Վրաստանում ռոմինգի սակագները
Քանի որ ամառվա ընթացքում բացմաթիվ հայաստանցիներ իրենց հանգիստն են անցկացնում հարևան Վրաստանում, Orange-ը ներկայացնում է ռոմինգի գրավիչ սակագներ այդ երկիր մեկնողների համար:

20.07.2010 Orange-ում “գունավոր” համարներն արդեն բոլորի համար են
Orange-ը շարունակում է « լավ բաները բոլորի համար են » արշավը: Այսուհետ Orange-ում « գունավոր » համարներն անվճար են լինելու: Ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար: Այսպիսով, « գունավոր » համարի դիմաց բաժանորդն այսուհետ ոչինչ չի վճարի:

17.07.2010 Orange-ի աջակցությամբ Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և „Շեն” բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:

16.07.2010 Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ ընդունում է աուտիզմով հիվանդ երեխաներին
Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

10.07.2010 Orange-ում լավ բաներն արդեն բոլորի համար են
Այսօր Orange-ը մեկնարկեց առավել մատչելի` 6,000 դրամ ամսավճարով Ինտերնետ Հիմա անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան:

01.07.2010 Orange-ի բաժանորդներն այսուհետ կստանան ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց
Ընդհանուր առմամբ, գերարագ ինտերնետի փաթեթների ծավալն աճել է 30-ից 180%-ով, ինչը նշանակում է, որ օրինակ Ինտերնետ Հիմա 9000 դրամ սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ-ի փոխարեն կստանան արդեն 4ԳԲ, իսկ Ֆլայբոքս 16000 սակագնային պլանի բաժանորդները` 14ԳԲ նախկին 5ԳԲ-ի փոխարեն: Ավելին, գերարագ ինտերնետի փաթեթները սպառելուց հետո Orange-ի բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից արդեն նախկինից երկու անգամ ավելի մեծ` 256Կբ/վրկ ստանդարտ արագությամբ:

24.06.2010 Orange-ը Հայաստանում սահմանում է հեռահաղորդակցության ծառայությունների նոր որակական չափանիշներ
«Օրանժ Արմենիան նորարարությունների և որակի նոր չափանիշների դարբնոց է», հայտարարեց Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսին, որի ժամանակ Orange-ն ազդարարեց երկու խոշոր նորարարությունների մասին, որոնք հեռահաղորդակցության ոլորտի նոր չափանիշներ են սահմանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

18.06.2010 Orange ինտերնետի բաժանորդները կարող են փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ (upload) նոր` գերբարձր արագությամբ
Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ գերբարձր արագությամբ` Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների և նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

12.06.2010 Orange-ը մեկնարկեց HTC Desire™ սմարթֆոնի վաճառքը հատուկ սակագնային պլաններով
Այսօր Orange-ը մեկնարկեց ևս մեկ գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոնի վաճառքը: Այսուհետ Orange-ի 14 խանութներում կարելի է ձեռք բերել HTC կորպորացիայի առաջատար մոդելը` HTC Desire-ը` հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:

11.06.2010 Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս լիովին վայելել ֆուտբոլի աշխարհի խաղերը
Այսօր «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո մեկնարկեց Orange-ի աննախադեպ ֆուտբոլային SMS նախագիծը, որն իսկական տոն կպարգևի Orange-ի ֆուտբոլասեր բաժանորդներին ֆուտբոլի աշխարհի առաջնության ողջ ընթացքում:

05.06.2010 Orange-ի աջակցությամբ Նոյեմբերյանում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված արդիական համակարգչային կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:

31.05.2010 Orange-ի նախաձեռնությամբ Կարապի լիճը մայիսի 29-ին դարձավ Եվրատեսիլի հայաստանյան հանգրվանը
Եվրատեսիլ 2010-ն արդեն պատմություն է, սակայն Եվրատեսիլին նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երևանի և Գյումրիի բնակիչներին:

31.05.2010 Orange-ի նախաձեռնությամբ Կարապի լիճը մայիսի 29-ին դարձավ Եվրատեսիլի հայաստանյան հանգրվանը
Եվրատեսիլ 2010-ն արդեն պատմություն է, սակայն Եվրատեսիլին նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երևանի և Գյումրիի բնակիչներին:


Orange-ը, լինելով Եվրատեսիլ 2010-ի հեռարձակման գլխավոր գործընկերը, այս տարի Եվրատեսիլը վերածել էր իսկական քաղաքային տոնի:


News 1 - 20 57
առաջին | նախորդ | 1 2 3 | հաջորդ | վերջին բոլորը

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք

առցանց վճարում

Այստեղ կարող եք Ձեր հաշիվը վճարել առցանցմուտք

ծածկույթի քարտեզ

Orange խանութներ

orange-shops-map-tumb.png