մամլո հաղորդագրություն

RSS

07.02.2012 Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը
Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը:

06.02.2012 Orange Հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի համայնքային կենտրոնը կահավորվեց ու համալրվեց մարզական գույքով
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ունեցող միջոցառումների համար:

03.02.2012 Orange-ը ներդնում է վաճառքի նոր մեթոդներ բաժանորդների սպասարկումը կատարելագործելու նպատակով
Այսօրվանից Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ, որոնց նպատակն է կատարելագործել բաժանորդների սպասարկումը, հեշտացնել ու համակարգել վաճառքի խորհրդատուի կողմից բաժանորդի կարիքների բացահայտումը և խորհրդատվությունը:

03.02.2012 Orange-ի աջակցությամբ Լոռու մարզի Շահումյան գյուղում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Լոռու մարզի Շահումյան գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերության և համայնքի համատեղ ջանքերով:

02.02.2012 Orange-ն առաջարկում է Վրաստան զանգահարել 45 դրամ/րոպե սակագնով
Orange-ն իր ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին առաջարկում է հատուկ 45 դրամ/րոպե սակագին` մինչև մարտի 31-ը Վրաստանում բնակվող իրենց ընկերների ու բարեկամների հետ զրուցելու համար:

27.01.2012 Orange-ի շարունակում է աջակցությունն աուտիզմով երեխաներին
Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ:

25.01.2012 «Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում », ասաց Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահ Բենուա Շինը
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների և ընկերության 2011 թվականի արդյունքների հետ, ինչպես նաև քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, այսօր հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:

24.01.2012 Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու Ինտերնետ Հիմա 4 մոդեմը
Այսօր Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում և ներկայացրեց նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը:

20.01.2012 Ազգային կինոյի «Հայակ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգերում
լավագույնի տիտղոսին հավակնում է 92 ֆիլմ
2012թ. մարտին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:

13.01.2012 Այսօր հայտնի կդառնա, թե ով է Peugeot 206 ավտոմեքենայի հաջողակ սեփականատերը
Այսօր երեկոյան` ժամը 19:10, « Շանթ » հեռուստաընկերության եթերում կայանալիք գալա-շոուի ժամանակ կամփոփվեն Orange 2012 ամանորյա անակնկալի արդյունքները և կհայտարարվեն iPhone 4-երի ու Peugeot 206-ի հաջողակ սեփականատերերի անունները:

30.12.2011 Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի սահմանամերձ գյուղերի 1000 երեխաներ ամանորյա նվերներ ստացան
Ամանորի կապակցությամբ Orange Հիմնադրամը միացել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բարեգործական գործունեությանը, որի նպատակն է սահմանամերձ գյուղերի սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին ոչ միայն ուրախ անակնկալ, այլ նաև անհրաժեշտ տաք ձմեռային կոշիկներ նվիրել:

29.12.2011 Orange-ում ամանորյա բոլոր միջազգային SMS-ները` 1 դրամով
Այս տարի Ամանորն առանձնահատուկ է լինելու Orange-ի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են շնորհավորել արտերկրի իրենց բարեկամներին ու ընկերներին:

22.12.2011 Orange 2012 ամանորյա անակնկալ. iPhone 4 և Peugeot 206 ամանորին նվեր ստանալու հնարավորություն
Այսօրվանից մինչև հունվարի 10-ը Orange Խոսենք ծառայության բաժանորդները, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու ամանորյա շքեղ նվեր` iPhone 4:

21.12.2011 Orange-ը մեկնարկում է համագործակցություն Գավառի պետական համալսարանի հետ
Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Գավառի պետական համալսարանի հետ: Համալսարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Orange-ի` բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրի կազմման գործընթացին` որպես խորհրդատուներ :

19.12.2011 Ինտերնետ Միասին. նոր ծառայություն Orange-ի ինտերնետ բաժանորդների համար
Այսօր Orange-ը մեկնարկեց Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ

13.12.2011 Orange Բլոգ. նոր սերնդի վեբ միջավայր հայ բլոգերների համար
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Բլոգը` վեբ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական “տարածքը” և հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների հետ: Orange Բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն:

12.12.2011 Orange-ը մեկնարկում է համագործակցություն ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ
Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

12.12.2011 Նոր հեռախոսներ անհավանական գնով Orange-ի ամանորյա առաջարկում
Ամանորյա առաջարկի շրջանակներում Orange-ն առաջարկում է միանգամից վեց նոր մոդելի ամենանորաոճ հեռախոսներ ու սմարթֆոններ լավագույն գնով` ընդհուպ մինչև 1 դրամով, Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

09.12.2011 Orange-ը երկարացնում է ինտերնետի տոնական առաջարկի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ
Orange-ը երկարացնում է Ինտերնետ Հիմայի տոնական  առաջարկի ժամկետը  մինչև դեկտեմբերի 31-ը:

Բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի հատուկ սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով)` ինտերնետի սիրահարներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմն ընդամենը 1 դրամով:

09.12.2011 Orange-ում նոր հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար
Այսուհետ սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ ոչ միայն Orange- խանութների Orange Care անկյուններում, այլև նոր հեռախոսային ծառայության միջոցով:


News 1 - 20 196
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք