մամլո հաղորդագրություն

14.04.2010

Orange-ը մեկնարկեց ծածկույթի ընդլայնման աշխատանքների 2010թ. փուլը

Orange-ն ընդլայնում է իր ցանցի աշխարհագրական ծածկույթը: Այսօր տեղի ունեցավ Orange-ի` 2010թ. առաջին բազային կայանի հիմնարկեքի արարողությունը Գեղարքունիքի մարզում:

Այս կայանի հիմնմամբ Orange-ը սկիզբ է դնում 2010թ. նոր լայնամասշտաբ շինարարական աշխատանքներին, որոնց նպատակն է ընդլայնել ծածկույթի աշխարհագրությունը և արդեն օգոստոս ամսին 2G և գերժամանակակից 3G+ տեխնոլոգիաներով համալրված ծածկույթը հասանելի դարձնել բնակչության 93%-ի համար:

«Արդեն գարուն է, և մենք այժմ կարող ենք սկսել մեր ցանցի կառուցման երկրորդ մեծ փուլը: Մենք առանձնապես ուրախ ենք, քանի որ մուտք ենք գործում նոր բնակավայրեր, և շուտով ամենավերջին տեխնոլոգիաներն ու մեր ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր մոտակա ծրագրերում է նաև մեծացնել մեր ցանցի թողունակությունը, որպեսզի ընդունենք ավելի շատ բաժանորդների, հատկապես գերարագ ինտերնետի համար», ասաց Orange-ի տեխնիկական բաժնի ղեկավար Ժան-Մարի Գարսիան արարողության ժամանակ:

2010թ. աշխատանքները նախատեսում են նաև արդեն առկա ծածկույթի տարածքում նոր բազային կայանների տեղադրում, որոնք թույլ կտան ավելի հզորացնել 2G և հատկապես 3G+ ցանցը մայրաքաղաքում և մյուս մեծ քաղաքներում` հնարավորություն տալով առավելագույնս բավարարել այս տարածքներում բաժանորդների աճող պահանջարկն ու ակնկալիքները:

բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք