մամլո հաղորդագրություն

01.04.2010

Orange-ը իջեցնում է Ամեն ամիս ծառայության սակագները

Այսօր Orange-ը հայտարարեց իր Ամեն ամիս ամսական բաժանորդագրության ծառայության սակագների զգալի իջեցման մասին` այսպիսով հաճելի նորություն հայտնելով ներկա բաժանորդներին, իսկ նոր բաժանորդներին առաջարկելով ավելի հետաքրքիր և մրցունակ սակագներ:

Այսուհետ Orange-ի Ամեն ամիս ծառայության բոլոր բաժանորդները` անկախ սակագնային պլանից, Հայաստանի այլ բջջային և ֆիքսված ցանցեր կզանգահարեն 35 դրամ/րոպե միակ սակագնով նախկին 50/40/35 դրամ/րոպե աստիճանավորված սակագների փոխարեն: Ամեն ամիս ծառայության բաժանորդները կարող են ամսավճարն ամբողջությամբ օգտագործել Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչը նշանակում է, որ օրինակ «Ամեն ամիս 4000» սակագնային պլանի բաժանորդը կարող է օգտագործել իր ամսավճարը ավելի քան 100 րոպե դեպի այլ ցանցեր զանգահարելու և շուրջ 30 SMS բոլոր ուղղություններով ուղարկելու համար:

Ինչպես նախկինում, Orange Ամեն ամիս սակագնային պլաններն առաջարկում են անվճար խոսել մտերիմների հետ` ներառելով 1000-ից 1500 անվճար րոպե ցանցի ներսում զրուցելու համար: Այդ րոպեները սպառելու դեպքում բաժանորդները կշարունակեն Orange ցանցի ներսում խոսել ընդամենը 5 դրամ/րոպե սակագնով` օգտագործելով իրենց հավելյալ կրեդիտի սահմանաչափը:

Ամեն ամիսը Orange-ի ամսական բաժանորդագրության ծառայությունն է, որի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել ամսական մեկ անգամ` չմտածելով վերալիցքավորման մասին, ինչպես նաև ձեռք բերել հեռախոսներ ավելի ցածր գնով 6-ամսյա բաժանորդագրության հետ միասին:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք