մամլո հաղորդագրություն

RSS

26.08.2010 Orange-ը և RIM-ը ներկայացնում են BlackBerry ծառայությունը Հայաստանում
Orange-ն առաջարկում է BlackBerry ծառայությունները կորպորատիվ բաժանորդներին, փոքր բիզնեսի ներկայացուցիչներին և անհատներին:

11.08.2010 Orange-ում դու հոգատար ձեռքերում ես
Այսօր Orange-ը մեկնարկեց Orange Care ծառայությունը, որը էապես կհեշտացնի հեռախոսների և սմարթֆոնների օգտագործումը հաճախորդների կողմից: Orange Care-ի շրջանակներում մատուցվում է 3 ծառայություն` «Միացրու հեռախոսդ», «Փոխանցիր եւ պահիր» և «Սկսիր օգտվել սմարթֆոնիցդ»:

04.08.2010 Ապառիկ վաճառք Orange-ի խանութներում

Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքների, նեթբուքների  և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 24% տարեկան տոկոսադրույքով:

29.07.2010 Orange-ը շարունակում է ընդլայնել իր ծածկույթը
Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը` իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, ինչպես նաեւ ուժեղացնելով այն միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա:

23.07.2010 Orange-ը ներկայացնում է Վրաստանում ռոմինգի սակագները
Քանի որ ամառվա ընթացքում բացմաթիվ հայաստանցիներ իրենց հանգիստն են անցկացնում հարևան Վրաստանում, Orange-ը ներկայացնում է ռոմինգի գրավիչ սակագներ այդ երկիր մեկնողների համար:

20.07.2010 Orange-ում “գունավոր” համարներն արդեն բոլորի համար են
Orange-ը շարունակում է « լավ բաները բոլորի համար են » արշավը: Այսուհետ Orange-ում « գունավոր » համարներն անվճար են լինելու: Ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար: Այսպիսով, « գունավոր » համարի դիմաց բաժանորդն այսուհետ ոչինչ չի վճարի:

17.07.2010 Orange-ի աջակցությամբ Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և „Շեն” բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:

16.07.2010 Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ ընդունում է աուտիզմով հիվանդ երեխաներին
Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

10.07.2010 Orange-ում լավ բաներն արդեն բոլորի համար են
Այսօր Orange-ը մեկնարկեց առավել մատչելի` 6,000 դրամ ամսավճարով Ինտերնետ Հիմա անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան:

01.07.2010 Orange-ի բաժանորդներն այսուհետ կստանան ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց
Ընդհանուր առմամբ, գերարագ ինտերնետի փաթեթների ծավալն աճել է 30-ից 180%-ով, ինչը նշանակում է, որ օրինակ Ինտերնետ Հիմա 9000 դրամ սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ-ի փոխարեն կստանան արդեն 4ԳԲ, իսկ Ֆլայբոքս 16000 սակագնային պլանի բաժանորդները` 14ԳԲ նախկին 5ԳԲ-ի փոխարեն: Ավելին, գերարագ ինտերնետի փաթեթները սպառելուց հետո Orange-ի բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից արդեն նախկինից երկու անգամ ավելի մեծ` 256Կբ/վրկ ստանդարտ արագությամբ:

24.06.2010 Orange-ը Հայաստանում սահմանում է հեռահաղորդակցության ծառայությունների նոր որակական չափանիշներ
«Օրանժ Արմենիան նորարարությունների և որակի նոր չափանիշների դարբնոց է», հայտարարեց Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսին, որի ժամանակ Orange-ն ազդարարեց երկու խոշոր նորարարությունների մասին, որոնք հեռահաղորդակցության ոլորտի նոր չափանիշներ են սահմանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

18.06.2010 Orange ինտերնետի բաժանորդները կարող են փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ (upload) նոր` գերբարձր արագությամբ
Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ գերբարձր արագությամբ` Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների և նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

12.06.2010 Orange-ը մեկնարկեց HTC Desire™ սմարթֆոնի վաճառքը հատուկ սակագնային պլաններով
Այսօր Orange-ը մեկնարկեց ևս մեկ գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոնի վաճառքը: Այսուհետ Orange-ի 14 խանութներում կարելի է ձեռք բերել HTC կորպորացիայի առաջատար մոդելը` HTC Desire-ը` հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:

11.06.2010 Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս լիովին վայելել ֆուտբոլի աշխարհի խաղերը
Այսօր «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո մեկնարկեց Orange-ի աննախադեպ ֆուտբոլային SMS նախագիծը, որն իսկական տոն կպարգևի Orange-ի ֆուտբոլասեր բաժանորդներին ֆուտբոլի աշխարհի առաջնության ողջ ընթացքում:

05.06.2010 Orange-ի աջակցությամբ Նոյեմբերյանում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված արդիական համակարգչային կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:

31.05.2010 Orange-ի նախաձեռնությամբ Կարապի լիճը մայիսի 29-ին դարձավ Եվրատեսիլի հայաստանյան հանգրվանը
Եվրատեսիլ 2010-ն արդեն պատմություն է, սակայն Եվրատեսիլին նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երևանի և Գյումրիի բնակիչներին:

26.05.2010 Orange-ի աջակցությամբ ամբողջությամբ կահավորվել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի դպրոցի մարզադահլիճը
Այսօր Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի վերաբացումը, որի մարզական գույքով վերազինումն իրականացվել է Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրերի շրջանակներում: Ինչպես գյուղական համայնքներին աջակցման իր մյուս ծրագրերի իրականացման համար, այս անգամ նույնպես Orange-ը ծրագիրը կյանքի է կոչել իր ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

24.05.2010 Orange-ն առաջարկում է րոպեների, կարճ հաղորդագրությունների և մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ
Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են անհրաժեշտության դեպքում գնել առանձին փաթեթներ իրենց կոնկրետ կարիքների համար` առանց սակագնային պլանը փոխելու անհրաժեշտության:

16.05.2010 “Բարև Օսլո” մրցույթի 4 հաղթողները կմեկնեն Օսլո, իսկ Հայաստանում մնացողների համար Orange-ը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ
Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մայիսի 16-ին հանդիպեց Orange-ի կազմակերպած «Բարև Օսլո» SMS-մրցույթում առաջին 4 տեղերը զբաղեցրած և «Զորակցենք Հայաստանին»” SMS-արշավում առայսօր լավագույնը ճանաչված մաղթանքների հեղինակներին: SMS-մրցույթի գլխավոր 4 մրցանակակիրները Եվայից ստացան Օսլո մեկնելու և Եվրատեսիլի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ համերգներին մասնակցելու ուղեգրեր: SMS-մրցույթի առաջին փուլն ավարտվել է, սակայն մրցույթը դեռ շարունակվում է: Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթել առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: Երկրորդ փուլի125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ Orange-ից:

12.05.2010 Օrange Armenia-ի «TIGRAN» պիլոտային նախագիծը Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար
Փարիզում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ Orange Armenia-ի “T.I.GR A.N” (Tower InterGRated. Armenian Network) պիլոտային նախագիծը Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար: Կարճ ժամանակում Orange Armenia-ն կյանքի է կոչել մի նախագիծ, որը ոչ միայն կհարստացնի Ֆրանս Տելեկոմ/Orange-ի փորձը, այլ նաև թույլ կտա կառուցել շարժական կապի ցանց շատ ավելի քիչ ծախսերով և ժամկետներում:


News 221 - 240 273
առաջին | նախորդ | 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք