հովանավորության մեր ծրագրերը
Մենք կարծում ենք, որ մեր հովանավորության գործունեությունը պետք է ավելի հարստացնի մեր բաժանորդների կյանքը, թույլ տա նրանց իրենց հոբբիները, ժամանցն իրականացնել ավելի հեշտությամբ և ավելի հետաքրքիր կերպով: Orange-ն աջակցում է այն միջոցառումներին և ոլորտներին, որոնք ըստ մեր բաժանորդների` իրենց ժամանցի սիրելի ձևերն են, ինչպես օրինակ երաժշտությունը:
Հովանավորությունը մեզ համար միայն մեր լոգոն աֆիշի մի անկյունում տեղադրելը չէ, այլ շատ ավելի խորն է և բովանդակալից: Մենք օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները` մեր բաժանորդներին այդ միջոցառումներին մասնակից դարձնելու համար:
Մենք զարգացնում ենք տեղեկատվության և ժամանցի նոր ծառայություններ և օգտագործում այդ հնարավորությունները հովանավորության մեր ծրագրերում: Մենք ամեն օր ժամանցի նոր ձևեր ենք առաջարկում մեր բաժանորդներին, փնտրում նոր հնարավորություններ և գործընկերներ: Այս մոտեցումը մեր բաժանորդներին թույլ է տալիս նույնիսկ մեծ միջազգային միջոցառման մասնակիցը դառնալ:
Եթե Դուք գիտեք, թե ինչպես կարելի է համագործակցել, և զբաղվում եք մի ոլորտով, որը կհետաքրքրի մեր բաժանորդներին, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ:


