ընդհանուր դրույթներ և պայմաններ
2011թ.-ի նոյեմբերի 4-ից ուժի մեջ է մտել Orange-ի նոր` Բաժանորդային Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ ու պայմանները, որը գործում է բոլոր նոր բաժանորդների համար:
Գործող սակագնային պլանները, ծառայության առաջարկները և գնացուցակները մնում են ուժի մեջ:
Նոր ընդհանուր դրույթներն ու պայմաններն ուժի մեջ մտնելու պահից փոխարինում են նախկինում Orange-ի կողմից հայտարարված հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ ու պայմաններին և դրա հիման վրա կնքված Բաժանորդային Պայմանագրերին:
Նոր ընդհանուր դրույթներ և պայմանները չեն տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը Orange-ին միացած բաժանորդների վրա, որոնք Orange-ի նկատմամբ ունեն որոշակի ժամկետում Բաժանորդ մնալու պարտավորություն (օրինակ` շարժական ինտերնետ ծառայության կամ ամսական բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապի բաժանորդների վրա, որոնք ունեն 12 կամ 24 ամիս պարտադիր բաժանորդ մնալու պարտավորություն): Այս բաժանորդների համար գործելու են նախկին ընդհանուր դրույթներ ու պայմանները և դրա հիման վրա կնքված Բաժանորդային Պայմանագրերը: Սակայն պարտադիր բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո այս բաժանորդների համար ևս կսկսի գործել նոր ընդհանուր դրույթներ ու պայմանները և Բաժանորդային Պայմանագրի պայմանները կհամարվեն փոփոխված` նոր ընդհանուր դրույթներ ու պայմաններով:
Նոր խմբագրությամբ ընդհանուր դրույթներ և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախկին ընդհանուր դրույթներ և պայմանները կարող եք գտնել այստեղ:


